Վերջին նորություններ
enhyru

Բուտեյկոյի մեթոդ. Սովորեք ճիշտ շնչել և ազատվեք տանջող հիվանդություններից

eranuhi khachatryanՆերկայում, երբ մթնոլորտն էկոլոգիապես աղտոտված է, սննդամթերքը՝ լի տարբեր թունաքիմիկատներով, կենցաղում օգտագործվում են քիմիական տարբեր նյութեր, օդում  անհամար քանակությամբ վարակներ կան, գլուխ են բարձրացրել նաև տարբեր հիվանդությունները: Դրանցից հատկապես կարելի է նշել բրոնխիալ ասթման, նևրոզները, միգրենը, ալերգիաները:  Հենց այստեղ է, որ օգնության է հասնում Բուտեյկոյի մեթոդը(բուժում շնչառական վարժությունների միջոցով), որը հնարավորություն է ընձեռում կրճատել դեղորայքային բուժման ծավալը, նվազեցնել  հիվանդության կրկնության հաճախականությունը և նույնիսկ կանխել բազմատեսակ բարդությունների զարգացման ռիսկը: Բացի դրանից, հիվանդն ինքն է սկսում վերահսկել խեղդոցի նոպաները բրոնխիալ ասթմայի դեպքում, և ամենակարևորը՝ դադարում է վախենալ, ինչը զգալիորեն բարելավում է կյանքի որակը: Բուտեյկոյի մեթոդը ոչ դեղորայքային բուժում է` ստեղծված բրոնխիալ ասթմայի, ալերգիաների, բրոնխիտի, րինիտի, հիպերտոնիայի և մի շարք այլ հիվանդությունների զարգացման մեխանիզմին՝ սկզբունքային նոր մոտեցման հիմքի վրա:

Կոնստանտին Պավլովիչ Բուտեյկոն ծնվել է 1923 թ.: 1952 թ. գերազանցությամբ ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը:  Ինստիտուտն ավարտելուն պես, նա տեղեկանում է, որ հիվանդ է  հազվադեպ հանդիպող մի հիվանդությամբ՝  չարորակ հիպերտենզիայով:  29-ամյա բժշկին մնացել էր առնվազն երկու տարվա կյանք: Նա իր հայտնագործած մեթոդով նախ կարողանում է բուժել ինքն իրեն, ապա  իր հիվանդներին:

buteykon1985 թվականից սկսած  Բուտեյկոյի մեթոդը կիրառվում է Ռուսաստանում: Այն լայն տարածում ուներ նաև ԽՍՀՄ երկրներում: Պատկառազդու և ճանաչված գիտնականների կատարած ուսումնասիրություններն արդեն իսկ շատ բան են ասում  տարբեր հիվանդությունների բուժման՝ Բուտեյկոյի մեթոդի մասին, վստահություն ու հավատ ներշնչում: Պարզապես թվարկենք. վերոնշյալ մեթոդի հետազոտությամբ ժամանակին զբաղվել են  Հայտնագործությունների ու բացահայտումների ԽՍՀՄ  պետական խորհուրդը (ԽՍՀՄ առողջապահությանը պատկանող թոքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, Լենինգրադ, 1968 թ. , ղեկավար՝ ԽՍՀՄ ԳԱԱ ակադեմիկոս Ֆ. Գ. Ուգլով, դրական արդյունք է գրանցել հիվանդների 95 %-ը, հակացուցումներ չեն եղել),  Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական  ինստիտուտը (աշխատանքները ղեկավարել է Մանկական հիվանդությունների  ամբոնի վարիչ և նույնանուն կլինիկայի տնօրեն, ԽՍՀՄ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Իսաևան (1983 թ. ), դրական արդյունք է գրանցել  հիվանդների 94-95 %-ը, հակացուցումներ չեն եղել ):  Այս մեթոդը երաշխավորել են նաև ակադեմիկոսներ Օ. Կ. Գավրիլովը (1982), Ն. Մ. Ամոսովը, Մ. Ֆ.  Գուլիյը, Սևերինը (1983): 1987թ. Բուտեյկոյի մեթոդը  ընդգրկվել է «Գիտության կարևորագույն հայտնագործությունները գործնականում ներդնելու 1988-1990 թթ. պլանում»-ում: Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում կատարված կլինիկական հետոզոտություններից հետո 2002 թ. Բուտեյկոյի մեթոդը ընդգրկվել է  բրոնխիալ ասթմայի բուժման GINA-2002 (Global Initiative for Asthma – 2002)  ծրագրում: Ներկայում այս մեթոդով աշխարհի տարբեր երկրներում բուժվում են հազարավոր հիվանդներ:

ButeykoԲուտեյկոյի մեթոդը հաջողությամբ կիրառվում է նաև Հայաստանում: Այս գործով զբաղվում է  բժիշկ Երանուհի Խաչատրյանըով Բուտեյկոյի մատչելի, պարզ և արդյունավետ շնչելու մեթոդի միջոցով օգնում  է կարգավորելու շնչառությունը և ազատվելու անհանգստացնող հիվանդությունից:  Բուժման արդյունքում ոչ միայն  էականորեն կրճատվում է դեղորայքային բուժման ծավալը, այլև նվազում հիվանդության կրկնության հաճախականությունը,  անգամ կանխվում բազմատեսակ բարդությունների զարգացման ռիսկը:

Մեծ երգահան ու դերասան Վլադիմիր Վիսոցկին ասում էր. «Ես շնչում եմ՝ նշանակում է, որ սիրում եմ: Ես սիրում եմ՝  նշանակում է, որ ապրում եմ»: Բժիշկ Երանուհի Խաչատրյանի օգնությամբ  սովորեք ճիշտ շնչել և ազատվեք ձեզ տանջող հիվանդություններից:

Հասցե՝ Երևան, Եկմալյան 1,  հեռ՝. +374 93/91 522064:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն