Վերջին նորություններ
enhyru

«Էվրիկա» միջնակարգ դպրոցը հայտարարում է ընդունելություն 1-4-րդ դասարաններում

18342519_1326405944133965_3851425252876659584_nՍիրելի´ ծնողներ, շատ փոքրիկների կողմից արդեն սիրված «Էվրիկա» միջնակարգ դպրոցը շարունակում է իր ընդունելությունը 1-4-րդ դասարաններում մինչև օգոստոսի 15-ը: Դպրոցում գործում է նաև Օ  դասարան, որը ըստ ծնողների նախապատվության,  կարող է լինել ամեն օր, շաբաթը 3 օր և կեսօրյա: Սիրելի՛ ծնողներ, շտապե՛ք Ձեր երեխաների մեջ զարգացնելու սերը դեպի գիտությունը, արվեստը, օտար լեզուները, սպորտը:

«Էվրիկա»-ում դասավանդվող  պարտադիր առարկաներն են.
📌Մաթեմատիկա (հայերեն/ռուսերեն)
📌Հայոց լեզու և գրականություն
📌Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն/ֆրանսերեն
📌Տրամաբանություն (ռուսերեն)
📌Ես և շրջակա աշխարհը (անգլերեն)
📌Ճարտարագիտություն (ռուսերեն)
📌Սպորտ/ֆիզ. դաստիարակություն (լող, տեկվանդո)
📌Երգ, պար, նկարչություն, թատրոն, էթիկա (ռուսերեն)
Եվ այսպես, պետք չէ ժամանակ կորցնել: Հարթե՛ք Ձեր երեխայի ուղին դեպի մտավոր և ֆիզիկական զարգացում, դեպի պայծառ ապագա:

«Էվրիկա» միջնակարգ  դպրոցում կրթությունը վճարովի է: Դասերը սկսվում են ժամը 10:00-ին և ավարտվում 16:00-ին:

Կատարվում է նաև դասապատրաստում:

20543798_1411796875594871_3163629375631606635_o

«Էվրիկա»  միջնակարգ դպրոցը ստեղծվել է՝  հաշվի առնելով այն ամենը, ինչը հատուկ է ժամանակի պահանջներին համընթաց քայլող դպրոցին ու կրթությանը:  Այստեղ տրվող միջնակարգ կրթության կարևոր բաղադրիչներն  են լեզուների և համակարգչային հմտությունների, մաթեմատիկայի, տրամաբանության ուսուցումը, սպորտը,  գեղագիտական դաստիարակությունը, ծանոթությունը մշակութային արժեքներին ու շրջակա միջավայրին: Դպրոցականների համար գործում են նաև մարզադահլիճն  ու խաղահրապարակները, կինոսրահն ու ճաշարանը: Վերոնշյալ բոլոր բաղադրիչները հանդես են  գալիս ներդաշնակորեն, գործում են նպատակամղված՝ նպաստելով բարձրորակ միջնակարգ կրթությանը:

«Էվրիկա» միջնակարգ դպրոցն իր ուսումնական ծրագրերում շեշտադրել է լեզուների, տրամաբանության ու մաթեմատիկայի ուսուցանումը, որի շնորհիվ դպրոցում սովորող երեխաները կարճ ժամանակ անց ոչ միայն կարողանում են խոսել մի քանի լեզուներով, այլև ինքնուրույն լուծել մաթեմատիկական խնդիրներ:  Եվ սա այս դպրոցի միակ առավելությունը չէ. տարրական դասարանների կրթական ծրագրերում ընդգրկված առարկաների թվարկումն արդեն  իսկ շատ խոսուն  է:

Դպրոցի յուրաքանչյուր դասարանում առավելագույնը կարող է սովորել 14 երեխա:  Տրանսպորտային փոխադրամիջոցը  յուրաքանչյուր օր ցանկացած վայրից երեխաներին կտեղափոխի  դպրոց: «Էվրիկա»-ում կարևորվում է նաև առողջ սննդակարգը, որը  դպրոցի տնօրենության կարծիքով,  պետք է դառնա դպրոցական առօրյայի անբաժանելի մասը,  նպաստի ֆիզիկապես և հոգեպես ամուր  երեխայի դաստիարկմանը:

📞099 950440, 091462026
Չարենցի 17

20258043_1400301756744383_4694541519160568128_n 20245838_1400302290077663_5022630412935587690_n 20245861_1400301933411032_7932617457681519221_n 20245918_1400302470077645_6992955826137752401_n 20376144_1404293169678575_9085964858315334901_n20294217_1406221469485745_7480317984836266892_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն