«Ախթամար Տուր» տուրիստական ընկերություն՝ անմոռանալի տպավորություններ` պատմական հայրենիքից

«Ախթամար Տուր» տուրիստական ընկերություն: Ընկերություն, որ Հայաստանում գործող բազմաթիվ տուրիստական ընկերություններից առանձնանում է ընդգծված հայանպաստ  ու հայապահպան առաքելությամբ:   Այստեղ համոզված են, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել հայոց պատմական հայրենիքում, մեր նախնյաց հողում, ճանաչել  Հայոց բնօրրանն իր ողջ հմայքով՝ չքնաղ բնաշխարհից  մինչև պատմական ու տեսարժան վայրեր՝ Նեմրութ ու Կարս, Անի ու Բայազետ, Վան ու  Մուշ, Դիարբեքիր ու Էրզրում. թվարկել կարելի է երկար:

11046190_816826825058354_5624809745132283235_o

Հայկական զբոսաշրջության զարգացման ոլորտում առանձնակի  դիմագիծ  ունեցող  «Ախթամար Տուր»  ընկերությունը դեպի Արևմտահայաստան Ձեր հանգստի լավագույն ուղեկիցն է:

Ապրիլի 10-12-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում,  “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված  2-րդ ցուցահանդեսի մասնակիցներից էր նաև “Ախթամար տուր“ տուրիստական ընկերությունը` առաջարկելով լավագույնը հանգստի ոլորտում` դեպի Արևմտահայաստան տուրերի  բազմազան փաթեթներ՝ մատչելի  գնով:

Sequence 01

Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Իսրայելից, Եգիպտոսից, Իրանից, Իսպանիայից  ներկայացված  էին տասնյակ մասնակիցներ` ոլորտի տեղական ու արտասահմանյան առաջատարները: Ցուցահանդեսը դարձավ  գործուն հարթակ, որի շնորհիվ մասնակիցները կարողացան հաստատել գործնական կապեր և քննարկել համագործակցության հեռանկարներ: Կարևորելով մեր երկրում զբոսաշրջության զարգացումը,  «Ախթամար Տուր» տուրիստական ընկերությունը փորձում է  գրավիչ դարձնել դեպի պատմական Հայաստան ուղևորությունը՝ զբոսաշրջիկներին ծանոթացնելով մեր հին ու առասպելական հայրենիքի հետ:

1514334_797128483694855_2194442937265009508_n

«Ախթամար Տուր»-ում Ձեզ կդիմավորեն և կուղեկցեն սիրով:

«Ախթամար Տուր»  տուրիստական  ընկերությունը հոգում է Ձեր հարմարավետության մասին: Ընդ որում՝ ուղևորության ծրագրում ներառված քաղաքների հերթականությունն ու ժամկետները  փոփոխման ենթակա են՝ ելնելով տվյալ տուրից: Տեսարժան վայրերից և ոչ մեկը դուրս չի մնա ձեր տեսահորիզոնից:

«Ախթամար Տուր»  Տուրիստական  ընկերության akhtamartour.am պաշտոնական կայքում կարող եք  տեղեկանալ ձեր ընտրած ուղևորության երթուղու և ժամանակացույցի, հյուրանոցի, անգամ ձեր նախընտրած քաղաքի ջերմաստիճանի և վիզաների հետ կապված ծախսերի մասին:

«Ախթամար Տուր»  տուրիստական  ընկերություն՝  անմոռանալի տպավորություններ` պատմական հայրենիքից:  

ՀՀ,Երևան, Ամիրյան 3

Հեռ.`(+37410) 60 65 40, (+37496)40 65 40

www.akhtamartour.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն