Այցելելով “Հրաշք այգի” հանգստյան գոտի, կրկնապատկվում է վերադառնալու ցանկությունը

Sequence 01_1

Ստեղծել կատարյալ պայմաններ լիարժեք հանգստի ու ժամանցի համար՝ կաթիլ-կաթիլ  անսահման սեր ներարկելով բնության հանդեպ:  Միայն հավերժ արարչագործության ոգով վարակված մարդը կարող է  ամայի  քարաստանին շունչ ու ոգի հաղորդել,  վերածել  այն եդեմական դրախտի, պարգևել մարդկանց իսկական դրախտային վայելքներ բնության գրկում:

Հրաշք այգի՝ դրախտային վայր, ուր ներդաշնակվում են երկրայինն ու երկնայինը, ուր  աստվածայինն ու մարդեղենը ձուլվում են՝ վերածվելով անկկարագրելի վայելքի:

Հիրավի, միայն բնության մեծ սիրահարը կարող էր ամայի վայրը ծաղկաստանի վերածել ու շենացնել, ստեղծել նման գողտրիկ մի անկյուն հայոց սրտում՝ բերրի ու  արգասաբեր Արարատյան դաշտավայրում: Յուրատիպ ճարտարապետական լուծումները համադրելով ավանդական խեցեգործությանն լավագույն նմուշներին՝ մարդկանց ներկայանալ բացառիկ գեղեցիկ ու հարմարավետ ժամանցավայրով:

Sequence 01_2

Այստեղ իրենց հանգիստը կարող են վայելել ընտանիքներով, զույգերով, երեխաների հետ, մեծ ու անհատական հանդիսությունների, ինչպես նաև բիզնես հանդիպումների ու կորպորատիվ հավաքույթների համար: Այն մատչելի է գնային առումով, սիրելի և, անշուշտ, նմանը չունեցող  հանգստի գոտի: Գրիգոր Գևորգորյանը, “Հրաշք այգի” ժամանցի գոտու հիմնադիրն  ամեն ինչ հաշվարկել ու գծագրել է ամենայն մանրամասնությամբ,  հաշվի առել ցանկացած ճաշակ` ջանալով ստեղծել այնպիսի պայմաններ, որ կգոհացնի յուրաքանչյուր այցելուի, որտեղ  կզգան իրենց ինչպես հարազատ վայրում:

 

 

 

Sequence 01_4

Արարատի  մարզի Մխչյան գյուղում հիմնված դրախտային այս անկյունը ստեղծարար երևակայության իսկական  համաձույլ է: Այստեղ միաձուլվել են ժամանակակից  Եվրոպան ու հայ  ազգայինը` արդյունքը գերազանցում է սպասելիքները. Հանգստի վայր, ուր միշտ սպասում են: Այցելուներից և ոչ ոք անտարբեր չի կարող մնալ աննկարագրելի գեղեցիկ ու հաճելի այս վայրի հանդեպ, ուր թևածում է կենարար բնության շունչը:

Այն իրավամբ, հրաշք այգի է՝ հյուսված սիրով, ջերմությամբ ու, մշտապես հաճախորդին գոհացնելու պատրաստակամությամբ:

Հրաշք այգի  ռեստորանային համալիր՝ բարձրակարգ սպասարկում, դրախտային հանգստի իդեալական  պայմաններ, հրաշք բնություն:

Sequence 01_5

Լիցքաթափվեք առօրյա ձանձրույթից, ունկնդրեք  կենդանի երաժշտություն՝ պրոֆեսիոնալների կատարմամբ, վայելեք ավանդական խոհանոցի լավագույն համադամ խորտիկները շեֆ խոհարարների մատուցմամբ՝ մայր բնության գրկում:

Կուսական  բնության հրաշք անկյուն հիշեցնող  այս ժամանցավայրում զբաղվում են նաև էկզոտիկ կենդանիների խնամքով :  Ֆլորան ու ֆաունան մի պահ մոռացնել են տալիս հոգնածությունն ու կտրում  միապաղաղ միջավայրից:

Sequence 01_6

Հրաշք այգի՝  հյուրընկալ  վայր, ուր մշտապես պատրաստ են ապահովել լիարժեք հանգիստ, համեղ կերակրել ու  ճանապարհել:

Այցելելով “Հրաշք այգի” հանգստյան գոտի, կրկնապատկվում է վերադառնալու ցանկությունը:

Sequence 01_7

Հրաշք Այգի ` Հրաշագեղ վայելք,հրաշք   մթնոլորտում:

Հեռ.` (+374 94)40-00-20, 095-42-05-06

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն