Աննախադեպ հաջողություն՝ անսպասելի կարճ ժամանակահատվածում

sdfsdf

Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ ամենադիտված տեսահոլովակների շարքն անսպասելի կարճ ժամանակահատվածում համալրվեց ևս մեկ կատարումով:Անշուշտ, խոսքը երիտասարդ երգիչներ՝ Նարեկի և Ջուլիի «Mashup-2» տեսահոլովակի մասին է: Միայն արձանագրենք, որ այս տեսահոլովակի ներկայիս դիտումների քանակը հատում է 4 միլիոնի սահմանը: Ցուցանիշը, իրոք, գոհացուցիչ է և հպարտանալու առիթ է ընձեռում, մանավանդ որ երիտասարդ երգիչներն այն արձանագրել են շատ կարճ ժամանակահատավածում՝ իրենց «YouTube» -յան էջի դիտումների արդյունքնում: Ի դեպ, այս դուետը վստահ քայլերով առաջ է շարժվում՝ ստանալով հրավերներ աշխարհի հայաշատ տարբեր անկյուններից: Ասվածի վերջին վառ ապացույցը պյատիգորսկյան բեմն էր, որտեղ Նարեկն ու Ջուլիան իրենց գեղեցիկ կատարումներով ու ջերմությամբ կարողացան գերել հանդիատեսին: Այո, կասկած չկա, որ այս երիտասարդ դուետին հաջողվում է տոնի վերածել ցանկացած խնջույք ու հանդիսություն և իրենց անմիջական, անկեղծ երգերով ոգևորել բոլորին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն