Աշոտ Ավետիսյանը 2 տասնամյակից ավելի ղեկավարում է Սևանի հացի գործարանը՝ սիրտ ու հոգի դնելով հացի արտադրության մեջ

1401_550bdcd96ad67_

Պատահական չեն սպառողների այս անկեղծ գովեստներն ու գնահատականը. շուրջ 75 տարի լավագույն ավանդույթներով ու մեծ նվիրումով  «Սևանի հացի գործարան»- ը սպառողին մատուցում է համեղ ու որակյալ հացամթերք: Երկարամյա գործունեության ընթացքում  գործարանը հանապազօրյա հացը պատրաստում է՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, մարդկանց ամենօրյա սեղանը զարդարելով անուշաբույր հացով:

SONY DSC

 

 

Աշոտ Ավետիսյանը 2 տասնամյակից ավելի ղեկավարում է «Սևանի հացի գործարան»-ը՝ Սիրտ ու հոգի դնելով հացի արտադրության մեջ: Պատրաստվում է շուրջ 60 տեսակի հաց, այդ թվում՝ մատնաքաշ, սև հաց, լավաշ,հացաբուլկեղեն  : Ղեկավար Աշոտ Ավետիսյանը՝ կոլեկտիվի հետ միասին, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում ապահովում է  բարձր որակ:

Հացի արտադրությանն այստեղ վերաբերվում են որպես իսկական արվեստի:

Հացը պատրաստվում է մեծ խնամքով ու ջերմությամբ: Եվ պատահական չէ սպառողների մեծ գոհունակությունը, ինչն ավելի է ոգևորում կոլեկտիվին:

Ոլորտում առկա մրցակցությունը չի խանգարում Սևանի հացին հաստատուն մնալ իր դիրքերում:

«Արմպրոդ էքսպո» 2015 ցուցահանդեսին «Սևանի հացի գործարան»-ը  ներկայացել էր իր հարուստ ու ախորժաբեր հացամթերքի տեսականիով:Տաղավարի շուրջ իսկական իրարանցում էր,բոլորը շտապում էին օգտվել անվճար հյուրասիրությունից:

SONY DSC

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  պաշտոնական շրջայցի ժամանակ զրուցեց գործարանի ղեկավար՝  Աշոտ Ավետիսյանի  հետ:

Էքսպոյի փակման հանդիսավոր արարողության ժամանակ,ազգային համեղ հացատեսակները ներկայացնող  «Սևանի հացի գործարան»-ը, արժանացավ  ոսկե մեդալի՝ բարձրորակ արտադրության  համար:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն