Արզնի առողջարան այցելում են ոչ միայն Հայաստանից

 

Արզնի  պոլիկլինիկա – առողջարան

Ձեր  հարմարավետ  հանգիստը  և  արդյունավետ  բուժումը  ապահովում  է  «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի Արզնի պոլիկլինիկա — առողջարանը: Առողջարանը  ծովի  մակերևույթից  բարձր   է  900մ  և  ունի  մեղմ  կլիմա: Ի տարբերություն այլ առողջարանների Արզնի պոլիկլինիկա-առողջարանի  ամենամեծ առավելությունն այն է , որ այն գտնվում է հենց հանքային ջրի աղբյուրի վրա և ջուրը, չանցնելով » երկար ճանապարհ » , պահպանում է իր բնական կազմը: Բուժիչ հանքային ջրերով հարոստ   Առողջարանը գտնվելով  Երևանից  25 կմ հեռավորության  վրա, ունի  մեղմ  բնակլիմայական  պայմաններ, 2  հանքային  ջրի պաշար:

12415855_10153898484199015_1173500263_o

12405098_10153898483754015_952977802_o

 Կենտրոնն  առանձնանում  է  նրանով, որ  այստեղ  բուժում  են  սիրտ-անոթային,  աղեստամոքսային  տրակտի, նյարդային, ոսկրա-հոդային  համակարգի  հիվանդություններ, ինչպես նաև աթերոսկլերոզ, կարդիոսկլերոզ, ստենոկարդիա, ինֆարկտ, բարձր  արյան  ճնշում, գաստրիտ, բոլոր  խրոնիկ  և  խոցային  հիվանդությունները: Հիմնական  շեշտը  դրվում  է  սիրտ-անոթային  համակարգի  հիվանդությունների  վրա:

 Արզնի  առողջարան  այցելում են ոչ միայն Հայաստանի տարբեր հատվածներից, այլև աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ նահանգներից:

Արզնի առողջարանի բուժման արդյունավետության և բարեհամբույր սպասարկման մասին փաստում են հենց իրենք՝ այցելուները:

12398881_10153898483189015_371266688_o

Արզնի առողջարանի հարակից տարածքում կա  մի  գեղեցիկ  սրբավայր՝ Թուխ Մանուկ անվամբ, որն էլ իր հերթին գրավում  է  այստեղ եկող այցելուներին:  Իրենց նվիրական երազանքների իրականացման ցանկությամբ մարդիկ մոմավառության են գալիս, կատարում մատաղի արարողություն:

12381188_10153898485324015_2015150052_o

12398812_10153898485214015_1737613973_o

Արզնի կուրորտի  համար  տարին հոբելյանական է. 90-ամյա գործունեության ընթացքում այն հանդիսացել է մարդկանց  հանգստի  և  բուժման  լավագույն կենտրոններից մեկը:

  

Հ Հ Կոտայքի մարզ,գյուղ Արզնի
Հեռ. (+374)93- 32-30-31 , (+374) 96-32-30-31,(+374) 99-41-54-13,(+374) 93-64-71-56
http://arznikurort.ru/max.html

12399849_10153898485499015_2042397508_o

12413867_10153898485399015_2126047550_o

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն