«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին «Բայազետ»-ը կազմակերպել էր մսամթերքի տեսականիների մեծ հյուրասիրություն

bayazet-1
Մսամթերքի շուկայում իր ուրույն տեղը զբաղեցրած «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտել է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: «Բայազետ»-ը հարազատ է մնում դարերից եկած ավանդույթներին և իր մսամթերքը պատրաստում է ավանդական հայկական բաղադրատոմսերով: Ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ սեպտեմբերի 19-22 կայացած  «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին: «Բայազետ»-ի տաղավարը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր և լի՝ համտեսողներով:
Ցուցհանդեսին ներկա գտնվող այցելուներին հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալու տեղական մսից պատրաստվող բարձրորակ մսամթերքի լայն տեսականուն: Համտեսողների հավանությանն ու գովեստին արժանացավ հատկապես Արևմտյան Հայաստանի բաղադրատոմսով պատրաստվող ավանդական քյուֆթան, որի պատրաստման պրոցեսը դարեր ի վեր անփոփոխ է մնացել: «Բայազետ» ընկերությունը ապագայում ևս հավատարիմ կմնա իր սկզբունքներին և չի հիասթափեցնի գնորդներին մշտապես մատուցելով բարձր համային որակներով օժտված արտադրանք:
Հեռ.՝ +374 77 08 43 46

bayazet
Bayazet _mg_9166 _mg_9169 _mg_9176 14333610_972638676178461_3024594150919725264_n Bayazet msamterq6
Bayazet msamterq 9

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն