«Աքսիոմեդ» կլինիկան համալրել է իր տեխնիկական հագեցվածությունը

Հենաշարժողական ապարատի հիվանդությունների բուժումը ժամանակակից բժշկության ամենաարդիական խնդիրներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկրագնդի բնակչության երկու երրորդը հոդերի և արմատային նյարդի՝ տարբեր աստիճանի արտահայտվածություն ունեցող ցավերով է տառապում, ինչը կարող է կյանքի որակի նվազեցման եւ աշխատունակության կորստի հանգեցնել:

«Աքսիոմեդ»  վնասվածքաբանության և  վերականգնողական կլինիկայում բուժումը ամբողջական ու լիարժեք դարձնելու համար պարբերբար թարմացվում է նյութատեխնիկական բազան և ձեռք են բերվում առավել ժամանակակից ու նորագույն սարքավորումներ: Դրանցից մեկը լավագույնը համարվող TechnoGym բրենդի Kinesis բազմագործառույթային տրինաժորն է:   Սա յուրահատուկ  մի սարքավորում է, որը սկզբունքորեն նոր մոտեցումներ է առաջարկում հենաշարժողական հիվանդությունների բուժման ընթացքում կատարվող մարզումներին: Այս անչափ պարզ սարքի հնարավորություններն անսպառ են: Kinesis-ի միջոցով կարելի է կատարել մոտավորապես 200  տարբեր վարժություններ և,  շարժման մեջ դնելով մարմնի գրեթե  բոլոր մկանները, զարգացնել ուժ, դիմացկունություն, ճարպկություն, հավասարակշռություն և այլ կարևոր որակներ: Թերապևտիկ վերականգնման, հենաշարժիչ համակարգի գործառույթների վերականգնման և փափուկ հյուսվածքների ու մաշկածածկույթի բաղադրատարրերի բարելավման համար կիրառվում է բազմագործառույթային BTL-5816SLMCombi ապարատը, որը ունի համալիր թերապիայի հնարավորություն, ինչը թույլ է տալիս մեկ փաթեթային միավորում ստանալ մինչև 4 տեսակի թերապիա՝ էլեկտրաթերապիա, ուլտրաձայնային, լազերային թերապիա և մագնիսաթերապիա: Նշենք, որ ժամանակակից ու նորագույն սարքավորումների մի մասը  բացառիկ են և միակը հանրապետությունում: Դրանց մեջ կարելի է առանձնացնել պարանոցի մկանների մարզասարքը, որի կիրառումը շատ կարևոր է: Այն օգնում է հաղթահարելու պարանոցի խնդիրները, որից այսօր, ցավոք սրտի, տառապում են գրեթե բոլոր հասուն քաղաքացիները:

«Աքսիոմեդ»-ի բարձրակարգ մասնագետներն ու տեխնիկական հագեցվածությունը նպաստում են առավել արագ ու արդյունավետորեն հասնել ցանկալի նպատակին: Իսկ նպատակի մեկն է ՝ շարժումը, ակտիվությունը, ցավի բացակայությունը, լիաթոք ու առողջ կյանքը:

Երևան, Տերյան 3շ․, 42 տարածք
📞10 522-882, 91 522-882, 95 522-882
🌐http://axiomed.am/

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն