Գոլդշին. Ամուր տանիք` հուսալիության և ապահովվածության զգացում

Բոլորին է հայտնի, որ տան ամուր ու հուսալի տանիքը հաղորդում է ապահովվածության, ուժի, ամուր լինելու և երջանկության զգացում: Հենց այս հույզերով կպարուրվեք, եթե ձեր տան տանիքը պատեք «Գոլդշին» գործարանի  արտադրած ծածկերով:

2009թ-ին հիմնադրած այս գործարանն  իր գոյության 8 տարիների ընթացքում հասցրել է ուրույն տեղ զբաղեցնել ոլորտի հայաստանյան շուկայում: Այստեղ արտադրվող տանիքի ծածկերը (իր աքսեսուարներով և ջրահեռացման համակարգերով) սպառողի կողմից մեծ պահանջարկ են վայելում :

Գոլդշինը արտադրում է 4 տեսակի արտադրանք: Դրանց սոսկ թվարկումն իսկ արդեն շատ խոսուն է.

  • Մետաղական Կղմինդր Սուպեր մոնտերեյ (կլասիկ, դասական), Կասկադ, կվադրո
  • Պրոֆնաստիլ (Պ8, ԿՊ20 ,ԿՊ21,ԿՊ25 ,ԿՊ35,ԿՊ75), կասկադ պրոֆիլ
  • Ջրահեռացման համակարգեր( ջրհորդան,ջրհորդանի խողովակ և այլն)
  • Տանիքի ծածկերի աքսեսուարներ (գագաթնագիծ,ձնարգելք և այլն)

Գործարանը ներմուծում է նաև որակյալ կորեական թիթեղներ, որոնք բերվում են թիթեղներ արտադրող այնպիսի հայտնի  գործարաններից` ինչպիսիք են` «Dongbu_Steel»-ը և «KEO SANG»- ը:

Ծածկերի արտադրության ժամանակ չի անտեսվում ոչ մի մանրուք: Գործարանում հոգում են, որ տանիքների ծածկերն աչքի ընկնեն իրենց գեղագիտական տեսքով և հաճույք պատճառեն գնորդին: Առաջարկվում է գունային մեծ ընտրանի (ըստ RAL կատալոգի: Գործարանն իրականացնում  է նաև անվճար առաքում ու չափագրում, ինչպես նաև անվճար հաշվարկներ (հատուկ ծրագրի միջոցով):Ապառիկը ձևակերպվում է տեղում 0% կանխավճարով:

 Գործարանում   թողարկվող արտադրանքի բարձր որակը «Գոլդշինի» հաջողության հիմնական նախադրյալներից մեկն է: Պատահական չէ, որ  գործարանն իր արտադրած ծածկերին տալիս է եզակի` մինչև 50 տարի գործարանային երաշխիք: Նշենք նաև, որ  «Գոլդշինին» վստահում են հազարավոր մարդիկ, որոնց շնորհակալության ու երախտագիտության խոսքերը վկայում են արտադրանքի բարձր որակի մասին:

«Գոլդշինը» մշտապես  հավատարիմ է  իր որդեգրած կարգախոսին ՝ որակ գնից բարձր, և  առաջարկում է բարձրորակ արտադրանք միանգամայն մատչելի գներով:

Ձեր տան տանիքը պատեք «Գոլդշինը»-ի արտադրած բարձրակարգ ծածկերով, ապրեք ապահով և երջանիկ: Վստահ եղեք,  բնության ոչ մի արհավիրք ու այլ երևույթներ չեն խաթարի ձեր տան խաղաղությունը:

«Գոլդշին» Որակ՝ գնից բարձր։

Ք.Երևան Ազատության 27/4(Ադոնցի 2) նախկին ԵՐԱԶ գործարան
Հեռ՝.044344344,  011344344, 093344346

goldshin 6

goldshin 4

goldshin 2

goldshin 9

goldshin 4

00000.MTS.Still010

goldshin 11

goldshin 7

received_1508643012533574 (1)

received_1508645189200023

received_1508643785866830 (1)

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն