Գործարար դասեր Ռիչարդ Բրենսոնի կողմից

1__Հաջողակ և մեծ ճանաչում վայելող մյուս գործարարների նման Ռիչարդ Բրենսոնը (Richard Charles Nicholas Branson) գործարարությանը մշտապես ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել, տեսել է իրական խնդիրները և գտել դրանց լուծման բանալին: Այնուհանդերձ, ի տարբերություն գործարարության ոլորտի իր գործընկերների, Բրենսոնը կյանքի է կոչել մարդու կենսագործունեության բարելավմանը նվիրված բազմաթիվ բիզնես-նախագծեր. 40-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում գործարարը ստեղծել է ավելի քան 100 բրենդ: Աշխարհին ամենահայտնի ապրանքանիշերից  մեկի` Virgin-ի հիմնադիրը հայտնի է բիզնեսում իր հասարակ, միաժամանակ, հեղափոխական գաղափարներով: «Hayacq. am»-այս անգամ առաջարկում է ծանոթանալ «գործարար իմաստնության» նրա գանձարանին և ստանալ գործարարության արժեքավոր դասեր: Ահա դրանք:

Մարտակոչ՝ ստեղծված հանգամանքներին. ստատուս քվոյի խախտում. մի´ վախեցեք դեմ դուրս գալ համընդհանուր տեսակետին և նույնը թույլ տվեք, որ անեն ընկերության աշխատակիցները: Ահա մի օրինակ Virgin Group-ի աշխատակիցների յուրօրինակ մոտեցման: Virgin Money բանկի բրիտանական բոլոր մասնաճյուղերն իրենց ներքին կահավորմամբ ավելի շատ հիշեցնում են հարմարավետ հյուրասրահներ, քան բանկային գրասենյակներ:

virgin1

Շրջապատող աշխարհ ներմուծեք նոր արժեքներ. Բրենսոնն ասում է, որ պետք է նոր բիզնես սկսել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ այդ նախագիծը կբարելավի մարդկանց կյանքը: Virgin Atlantic ավիաուղիները ստեղծելու գործում  գործարարի համար խթան դարձավ այն հանգամանքը, որ British Airways-ի ուղևորների սպասարկման որակը շատ ցածր էր համարում:  Virgin Atlantic-ի հայեցակարգը՝ «Յուրաքանչյուր ուղևորին առավելագույն ուշադրություն», ձևավորեց անձամբ Բրենսոնը, ով ամեն ինչ դիտարկում էր սովորական ուղևորի տեսանկյունից:  Հայտնի գործարարն անչափ հետաքրքրված էր «մարդկային դեմքով» ավիաընկերություն ստեղծելու գործում և դրա համար ամեն ինչ անում էր անձամբ՝ ընտրում էր ինքնաթիռ, օգաչուներ, սպասարկող անձնակազմ և այլն:

Խոսեք պարզ և հասկանալի.  ներդնողների հետ հանդիպման ժամանակ խոսեք  պարզ և հասկանալի լեզվով: Որքան կարող եք հեռու փախեք  խոսքային շրջապտույտներից, անհասկանալի ու բարդ բառերից. դրանք սեփական ուժերի հանդեպ անվստահության տպավորություն են ստեղծում:

«Հստակ , կոնկրետ և կարճ խոսքով նախագիծն ու պլանը ներկայացնելը կենսականորեն կարևոր է: Այն պետք է հասկանալի լինի ոչ միայն ներդնողներին, այլ նրանց թիմին: Այնպես որ առաջին հանդիպման ժամանակ խուսափեք գործը բարդ նախադասություններով ու թվերով հագեցած ներկայացնելուց »:

Բրենսոնը ձեռնարկատերերին խորհուրդ է տալիս ներդրողներին բացատրել, որ  ցանկացած փոփոխության դեպքում բիզնեսը կլինի կայուն և կունենա առաջընթաց. «Ոչինչ կյանքում անփոփոխ չի մնում, այնպես որ բացատրեք, թե ինչպես եք պատրաստվում կարգավորել շուկայում և տեխնիկական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները»:

Մոտիվացրեք ինքներդ Ձեզ. Բրենսոնը  կարծում է, որ դրամը ինքնին կարող է լավ մոտիվացիա դառնալ նոր բիզնեսի ստեղծման գործում:

«Առաջին հերթին այնպիսի բիզնես պետք է կարողանաք ստեղծել, որով  հպարտանաք:  Գործունեությանս ողջ ընթացքում հենց դա էլ  եղել է իմ խթանը: Ես երբեք չեմ սկսել որևէ գործ միայն փող ստանալու համար: Եթե շահույթը ձեր միակ նպատակն է, ապա ավելի լավ է զբաղվեք ինչ-որ ուրիշ գործով »:

Եվս մեկ խորհուրդ. «Հենց որ Ձեր մոտիվներն ու ձգտումները  որոշակի դառնան, այդ մասին խոսեք ձեր գործընկերների ու աշխատակիցների հետ»:

Միշտ  երազեք ավելիի մասին.  Բրենսոնի առաջին՝ «Կորցնելով անմեղությունը» (LosingMy Virginity,1998) վերնագրով գիրքը սկզբում նախատեսվում էր հրատարակել  «Խոսելով այն մասին, ինչն առջևում է» վերնագրով: Այսքան տարիներ անց էլ Բրենսոնը նախըտրում է  միշտ խոսել այն ամենի մասին, ինչն առջևում է:

«Ես երբեմն մտածում եմ, որ կյանքում մարդը պետք է մի մեծ երազանք ունենա, որը  նրան կուղղորդի դեպի անլուծելի թվացող, բարդ խնդիրների լուծումը: Դուք կարող եք անել այն, ինչ ուրիշներին թվում է անհնար: Միայն, թե այդ դեպքում Ձեր առջև պետք է դնեք անհասանելի թվացող նպատակներ: Ահա օրինակ, Նյու Յորքից Ավստրալիա թռիչք իրականացնել 2 ժամվա ընթացքում: Կարո՞ղ ենք մենք իրականացնել նման երազանքը:  Ես որոշել եմ փորձել, քանի որ եթե չեն երազում, ոչնչի չեն հասնում»:

Բիզնեսի գոյության 1-ին տարին կարևորը գոյատևելն է. «Կյանքի առաջին տարում ընկերությունը պետք է միմիայն մեկ նպատակ ունենա. պարզապես գոյատևել, որը մեծ ջանքեր և ներդրումներ է պահանջում »:

Ներդրողներ. ավելինքան գումարը. ներդրողների ցուցակը դիտարկելու ժամանակ, Բրենսոնն առաջարկում է հարցնել ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ներդրողը  կամ ներդրողների խումբը կապահովի  տարածություն մեծ բիզնեսի կառուցման համար»:   Ֆինանսական գործընկերոջ դիկտատորական հակումները  կարող են կործանել ձեռնարկատիրական ոգևորվածությունը: Այդ պատճառով համոզվեք, որ ձեր ներդրողը այն մարդն է, ով թույլ կտա  կառուցել ընկերությունը և ամեն անգամ չի սահմանափակի ձեր գործունեության ոլորտը:

Հաջողության հասնելու 5 խորհուրդներ սկսնակներին

  • Ավելի շատ լսեք, քան խոսեք:
  • Թող ամեն ինչ որքան հնարավոր է պարզ լինի:
  • Հպարտացեք ձեր աշխատանքով:
  • Հաճույք ստացեք ձեր կատարած աշխատանքից և հաջողությունը երկար սպասեցնել չի տա:
  • Անհաջողության դեպքում լավ հանգստացեք և ամեն ինչ նորից սկսեք. երբեք թևաթափ մի եղեք:

5 սկզբունքներ, որոնց հետևում է Բրենսոնը յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս

  • Եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, մի զբաղվեք դրանով: Դուք պետք է սիրեք այն ամենը, ինչով զբաղվում եք:
  • Եղեք նորարար, ստեղծեք այն, ինչը տարբերվում է գոյություն ունեցողից:
  • Ձեր աշխատակիցները ձեր լավագույն ակտիվներն են: Երջանիկ աշխատակիցները երջանիկ են դարձնում նաև հաճախորդներին:
  • Ղեկավարելով, լսեք նաև ուրիշների կարծիքը. միշտ հետադարձ կապ պահպանեք թիմի անդամների և հաճախորդների հետ:
  • Միշտ տեսանելի եղեք և ուշադրության կենտրոնում:

Ի՞նչ աշխատակիցներ ընտրել

Բրենսոնը վստահեցնում է, որ աշխատակիցներ ընտրելու ժամանակ պետք է նախապատվությունը տալ.

  • քեզանից խելացիներին,
  • ունենան նույն աշխարհայացքը, արժեքներն ու ձգտումները, ինչ-որ դուք,
  • մոտիվացված լինեն հաջողության հասնելու գործում,
  • ամբողջովին նվիրված են իրենց գործին:

Հոգացեք ձեր աշխատակիցների մասին և մի´ խանգարեք, որ նրանք ևս կարիերա ստեղծեն:

Մի´ վարձեք այնպիսի մարդկանց , որոնց միայն գումարն է հետաքրքրում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն