Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան` ՄԵՆՔ կերտում ենք առողջ Հայրենիք

YSMU_logo

Այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվ.պետական բժշկական համալսարանը տոնում է իր հիմնադրման 95-ամյակը: Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ մասնագիտացել են և բժշկի որակավորում ստացել մոտ 31.000 շրջանավարտ, որոնք իրենց կարևոր տեղն են զբաղեցրել Հայաստանի առողջապահության  ոլորտում` կերտելով առողջ հայրենիք: Հենց այս կարգախոսով և իրենց  նվաճումներով ու վերջին նորություններով  էր Կրթություն և Կարիերա էքսպո 2015-ին մասնակցում Երևանի Մխիթար Հերացու անվ.պետական բժշկական համալսարանը:

 

lum_0092

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև բժշկական համալսարանի ծավալած կլինիկական գործունեությունը: Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկաները ներկայումս  ընդրգկված են «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներում:

«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում են Հայաստանի առաջին ստացիոնար բժշկական հաստատությունները` թիվ 1 կլինիկական հիվանդանոցը, թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը և Հայաստանի առաջին մասնագիտացված ակնաբուժարանը` ակնաբուժական «Մարի Նուպարի» կլինիկան :

img_8568

«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում է նաև համալսարանական թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկան:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը հիմնադրվել է 1961թ.-ին որպես քաղաքային 4-րդ մանկական կլինիկական հիվանդանոց` մի քանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ստորաբաժանումներով:

Համալիրի կազմում է նաև 2006-ից համալսարանական դարձած թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան։

lum_0059

 

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են,504-ը`գիտությունների թեկնածուներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում:

lum_0041

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 6360 ուսանող, նրանցից 1184-ը`աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում,Երևանի առաջատար կլինիկական բազաներում և գիտահետազոտական կենտրոններում:

Հասցե՝ Կորյունի 2, Երևան, 0025, Հայաստան
Էլ. փոստ՝ info@ysmu.am
Հեռախոս՝ (+374 10) 58 25 32
Ֆաքս՝ (+374 10) 58 25 32

www.ysmu.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն