Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն: Տնօրեն՝ Արշակ Միրզոյան

581990_508934269181221_1701849715_n

Պրոֆեսոր Միրզոյանի գոհունակ այցելուներն են մարդիկ, ովքեր հոգեբանական ապրումների պատճառով կորցրել են կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Բժիշկ Միրզոյանի հրաշագործ ձեռքերում նրանք վերահաստատում են իրենց ինքնագնահատականը:

 Արշակ Էդվարդի Միրզոյան, մարդ, ով հազարավոր այցելուների վերադարձրել է լիարժեք կյանքի բանալին:

 

1980-1989 թթ. աշխատել է Ռուսաստանում՝ հռչակավոր պրոֆեսոր Գավրիիլ  Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ:

1988-ի աղետալի երկրաշարժից հետո, բժիշկ Միրզոյանը կամավորների իր թիմով ժամանել է Հայաստան, ուր և հիմնել է վերականգնողական օրթոպեդիայի բաժանմունքը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

Հետագայում հրավիրվել է Պորտլենդ՝ Միացյալ նահագներ, որտեղ դասավանդել 2 տարի՝ որպես «լիցենզավորված այցելու պրոֆեսոր»:

Արշակ Միրզոյանի անմիջական օժանդակությամբ Դանիայում հիմնադրվել է “Իլիզարովի” կենտրոնը: 2003-ին ՌԴ-ի “Իլիզարովի” կենտրոնում, հաջողությամբ պաշտպանել է գիտական թեզը՝ «Իլիզարովի մեթոդի կիրառումը ծայրահեղ ծանր վնասվածքների դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտոր կոչում:

Ավելի քան 30 տարվա գործունեություն և լիարժեք բուժված 2000 –ից ավելի այցելուներ: Բժիշկ Միրզոյանը նաև հեղինակել է 50-ից ավելի գիտական հրապարակումներ և 3 մենագրություններ:

2000-ին հիմնել է Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը, որն այսօր եզակի է ոչ միայն հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Բացի  բազմաթիվ ոսկրաբանական խնդիրների ժամանակակից լուծումից, Կենտրոնը մատուցում է նաև հետևյալ ծառայություններ.

—  ոտքերի «Օ»-ձև ծռության շտկում

— ոտքերի «X»-ձև ծռության շտկում

—  զույգ սրունքների երկարացում

—  ազդրերի և սրունքների համաչափության վերականգնում

-բուժում, ոտնաթաթերի տարբեր էսթետիկական խնդիրների լուծում

 

945083_459972150744100_1492870121_n

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում բազմաթիվ են նաև արտերկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Սիրիայից հատուկ Հայաստան ժամանած այցելուները, ովքեր այստեղից հեռանում են գոհացած ու վերագտած երջանկությունը:

 

 

Կենտորոնի անձնակազմը կարևորություն է տալիս նաև այցելուների հոգեբանական  ապրումներին՝ կազմակերպելով տարբեր արշավներ Հայաստանում:

Իլիզարովի մեթոդը 20-րդ դարի ամենամեծ գյուտերից մեկն է օրթոպեդիայի բնագավառում: Այն ամբողջ աշխարհում իրագործվում է բազմաթիվ օրթոպեդիկ խնդիրների լուծման նպատակով և եթե հնարավոր է երկարացնել ոտքը տարբեր օրթոպեդիկ խնդիրների լուծման նպատակով, ապա ինչու չօգտագործել այս մեթոդը էսթետիկ վիրաբուժությունում՝ հոգեբանական ապրումներից ձերբազատվելու համար: Մանավանդ որ բուժումից հետո մարդու օրգանիզմում ոչ մի օտարածին մարմին չի մնում, դա նորաստեղծ հյուսվածք է եւ նորաստեղծ ոսկոր: Յուրաքանչյուր սանտիմետրի համար պահանջվում է մոտ 20 օր, որպեսզի նորաստեղծ ոսկորը ձեռք բերի անհրաժեշտ մեխանիկական հատկանիշներ, որից հետո միայն ապարատը կարելի է հանել: Ոտքերի երկարացման եւ ֆիքսացիայի ընթացքում այցելուն քայլում է եւ զբաղվում է բուժական ֆիզկուլտուրայով:

10446644_686653404742006_546774970072383640_n

Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնական այցելուները 20-40 տարեկան մարդիկ են:

Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն` Դուք արժանի եք ձեր երազած ոտքերի ձևին և հասակին:

Երևանի վերջույթների
վերակառուցման և երկարացման կենտրոն
Հեռ.՝+374 10 53 77 83
www.leglengthening.am

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն