էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյան.2018 թվականի ամփոփում

Արմեն Վարժապետյանը ղեկավարում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության ծառայությունը: Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման նոր մեթոդներ ու եղանակներ: 2018 թվականը ևս բացառություն չէր: Այս տարվա ընթացքում փորձառու բժիշկը կատարել է  ավելի քան 400 վիրահատություն, որոնցից 180-ը՝ վահանաձև գեղձի քաղցկեղի: Նրա ձեռքբերումներից է նաև մակերիկամի հեռացումը էնդոսկոպիկ եղանակով, բացառիկ մի վիրահատություն, որը կատարվել է հետորովայնամզային հատվածից: Մարդկային կյանքեր փրկելուց բացի, բժիշկն ակտիվորեն զբաղվել է նաև գիտական աշխատանքներով: Այսօր բժիշկն ամփոփում է  տարվա ընթացքում կատարած աշխատանքը:

Մասնագետի հետ կարող եք կապ հաստատել +374 93 11 88 35 հեռախոսահամարով։

www.hayacq.am-ը շարունակում է անդրադառնալ լավագույն մասնագետներին՝ հնարավորություն տալով խոսելու իրենց ոլորտում առկա խնդիրների եւ արձանագրած հաջողությունների մասին: Մասնակցության համար զանգահարեք +374 96 513325 կամ գրեք Info@hayacq.am հասցեին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն