«ԷՎՐԻԿԱ» միջնակարգ դպրոց. ապահովեք երեխաների բազմակողմանի կրթությունը

18342519_1326405944133965_3851425252876659584_n

21-րդ դարում ապրող մարդու համար կրթությունն անգնահատելի արժեք է: Անշուշտ, ժամանակակից սերունդը ժառանգել է իրենց պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց ոչ մի սերունդ կանգ չի առնում առաջընթացի ճանապարհին և միշտ քայլում է օրվա պահանջին համապատասխան` փորձելով լավ կրթություն ստանալ:  Այդ նպատակով էլ ստեղծվել և շարունակվում են ստեղծվել բազմաթիվ կրթական օջախներ, որոնք տարբեր ուսումնական ծրագրերի միջոցով փորձում են կրթել օրվա պահանջին համապատասխան սերունդ:

«Էվրիկա» միջնակարգ դպրոցը ստեղծվել է՝  հաշվի առնելով այն ամենը, ինչը հատուկ է ժամանակի պահանջներին համընթաց քայլող դպրոցին ու կրթությանը:  Այստեղ տրվող միջնակարգ կրթության կարևոր բաղադրիչներն  են լեզուների և համակարգչային հմտությունների, մաթեմատիկայի, տրամաբանության ուսուցումը, սպորտը,  գեղագիտական դաստիարակությունը, ծանոթությունը մշակութային արժեքներին ու շրջակա միջավայրին: «Էվրիկա»-ում  այս ամենը մատուցում են  համապատասխան մասնագետները՝  ուսուցման  արդիական մեթոդների (գործնական պարապմունքներ, խաղեր, մտավոր խնդիրների առաջադրում և այլն) կիրառմամբ, ժամանակակից տեխնիկայով հագեցած լուսավոր ու գեղեցիկ դասարաններում: Դպրոցականների համար գործում են նաև մարզադահլիճն  ու խաղահրապարակները, կինոսրահն ու ճաշարանը: Վերոնշյալ բոլոր բաղադրիչները հանդես են  գալիս ներդաշնակորեն, գործում են նպատակամղված՝ նպաստելով բարձրորակ միջնակարգ կրթությանը:

19275017_1368183459956213_3806621292732718023_neurika

«Էվրիկա» միջնակարգ դպրոցն իր ուսումնական ծրագրերում շեշտադրել է լեզուների, տրամաբանության ու մաթեմատիկայի ուսուցանումը, որի շնորհիվ դպրոցում սովորող երեխաները կարճ ժամանակ անց ոչ միայն կարողանում են խոսել մի քանի լեզուներով, այլև ինքնուրույն լուծել մաթեմատիկական խնդիրներ:  Եվ սա այս դպրոցի միակ առավելությունը չէ. տարրական դասարանների կրթական ծրագրերում ընդգրկված առարկաների թվարկումն արդեն  իսկ շատ խոսուն  է:

Համոզվեք ինքներդ՝

հայոց լեզու և գրականություն

ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցում

ըստ նախապատվության՝ ֆրանսերեն կամ գերմաներեն

մաթեմատիկա

տրամաբանություն

ճարտարագիտություն

ֆիզիկական և մշակութային դաստիարակության ընդլայնված ծրագիր (շախմատ, ֆիթնես, թեքվանդո, լող, թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, երգ, պար, նկարչություն, թատրոն, էթիկա)

շրջակա միջավայրի ճանաչում…

eurika

Հավելենք նաև, որ դպրոցի յուրաքանչյուր դասարանում առավելագույնը կարող է սովորել 14 երեխա:  Այստեղ ամեն ինչ արվել է, որպեսզի թեթևանա  դպրոց հաճախող երեխաների ծնողների գործը:  Տրանսպորտային փոխադրամիջոցը  յուրաքանչյուր օր ցանկացած վայրից երեխաներին կտեղափոխի  դպրոց: Այնպես որ, այս առումով ևս ծնողները կարող են հանգիստ լինել:

«Էվրիկա»-ում կարևորվում է նաև առողջ սննդակարգը, որը  դպրոցի տնօրենության կարծիքով,  պետք է դառնա դպրոցական առօրյայի անբաժանելի մասը,  նպաստի ֆիզիկապես և հոգեպես ամուր  երեխայի դաստիարկմանը:

«Էվրիկա» միջնակարգ  դպրոցում կրթությունը վճարովի է: Դասերը սկսվում են ժամը 10:00-ին և ավարտվում 16:00-ին:

 

Հասցե՝ Երևան, Չարենցի 17, հեռ.՝ 099950440:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն