Թումանյանական շունչը Հայացքում․Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

 

jkhnjkhjkhjkl

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է։ 1869 թվականի փետրվարի 19-ին Տեր Թադևոսի ու գեղջկուհի Սոնայի ընտանիքում ծնվեց Մեծ Լոռեցին, ով հետո պիտի դառնար հայ գրականության հիմնասյուներից մեկը։

2008 թվականից ի վեր, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Այսօր գրքեր կնվիրենք միմյանց ու կհիշենք մեր մեծ բանաստեղծին, որի ամբողջ ստեղծագործության, չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա, ինչպես գրում էր Մահարին, սավառնում է մի լավատես, կենսահաստատ, օլիմպիական վսեմ շունչ։

Հենց սա է Թումանյանի աշխարհը, որտեղ կա թե՛ դառնություն, թե՛ ցավ, իսկ որն ամենակարևորն է անսահման բարություն և մարդասիրություն։ Հենց նման թումանյական աշխարհում է ամբարված նախապաշարումներից խելագարված մի Սաքո ու սիրուց խելագար մի Անուշ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն