«ԿարդիոԼայֆ» բժշկական կենտրոնի գործունեության 1-ամյակը

«ԿարդիոԼայֆ» բժշկական կենտրոնում այսօր ամեն ինչ առանձնահատուկ էր և լիովին տարբերում էր սովորական աշխատանքային օրերից: Ջերմ ու տոնական մթնոլորտում կենտրոնի տնօրինությունն ու միասնական թիմը հյուրընկալորեն դռներն էին բացել հյուրերի առջև, ովքեր եկել էին նշելու կենտրոնի գործունության 1-տարին: Հնչեցին բարեմաղթանքի ու շնորհավորանքի ջերմ ու անկեղծ խոսքեր:Հյուրերը ուրախությամբ նշեցին, որ այս կարճ ժամանակահատվածում կատարված պատասխանատու ու նվիրված աշխատանքի շնորհիվ «ԿարդիոԼայֆ»-ը հասցրել է դառնալ շատ-շատերի սիրելի բժշկական կենտրոնը, և այցելուները այստեղ գալիս են մեծ հույսով ու հավատով, որ իրենց խնդիրը անպայման լուծում կստանա: Կենտրոնի տնօրեն՝ Արևիկ Մելքոնյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց անկեղծ բարեմաղթանքների համար և վստահեցրեց, որ շարունակելու են նվիրումով կատարել մարդկանց առողջ կյանք պարգևելու դժվարին ու պատասխանատու գործը:
Հանդիսավոր բացման արարողությունը լուսաբանել է Հայացք ընկերությունը,իսկ տեսանյութը կներկայացնենք շուտով…
Ձեր գովազդը վստահեք պրոֆեսիոնալներին։
www.hayacq.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն