«Կարեն» ատամնաբուժական լաբորատորիա`առավելագույն որակ և պատասխանատվություն աշխատանքի յուրաքանչյուր փուլում

 

12768367_511364795655047_1381470121052463786_o

1993 թվականին հիմնադրված «Կարեն» ատամնաբուժական լաբորատորիան հանդիսանում է միակ ատամնատեխնիկական լաբորատորիան Հայաստանում, որը հագեցած է ժամանակակից եվրոպական և ամերիկյան սարքավորումներով: Այստեղ իրականացվում են ցանկացած բարդության աշխատանքներ և ընդունվում են պատվերներ բազմաթիվ ստոմատոլոգիական կլինիկաներից:

12819181_514294722028721_5498049242091327286_o

Կարեն ատամնաբուժական լաբորատորիայում հատուկ ուշադրություն է դարձվում աշխատանքի որակին:

12274189_485988861525974_1228832089548689814_n

Տարիների ընթացքում լաբորատորիան ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: Եվ պատահական չէ, որ ատամնաբուժական լաբորատորիան բացել է իր մասնաճյուղը Մոսկվայում: Այսօր էլ համագործակցում են ատամնատեխնիկական նյութեր արտադրող առաջատար կլինիկաների հետ: Սակայն չսահմանափակվելով ձեռքբերումներով ` Կարեն ատամնատեխնիկական լաբորատորիան ձգտում է նորանոր նվաճումների և քայլում ժամանակին համընթաց:

 

Մասնագետներն ունեն երկարամյա փորձ և բարձր որակավորում : Փորձի փոխանակման նպատակով կլինիկան մշտապես կապի մեջ է արտասահմանյան փորձագետների հետ: Երկու տասնյակից ավելի գործունեություն ծավալող «Կարեն» ատամնաբուժական լաբորատորիայի նպատակն է Հայաստանը հայտնի դարձնել աշխարհում՝ որպես որակյալ ատամնատեխնիկական կենտրոն: Իսկ ունեցած հարուստ փորձը կլինիկան փոխանցում է երիտասարդ սերնդին: «Կարեն» ատամնաբուժական լաբորատորիայի նպատակն է հաճախորդներին լիարժեք և բնական ժպիտ պարգևելը: Եվ պատահական չէ ընտրված կարգախոսը-առավելագույն որակ և պատասխանատվություն աշխատանքի յուրաքանչյուր փուլում:

Հեռ.՝ +374 10 56 64 41 , +374 96 56 64 41

www.karen-dent.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն