Կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ` W&G սպա կենտրոն

10513334_708212362583753_5021564709466188543_n

Հոգնել եք մերսման բոլոր հայտնի տեսակներից? Ցանկանում եք ներդաշնակություն և լիարժեք հանգստություն պարգևել ձեր մարմնին? W&G սպա կենտրոնն առաջարկում է բոլորովին նոր, հեղափոխական մոտեցում` մերսման ոլորտում. խաղողով և գինով մերսում` հնարավորություն տալով զգալու հայոց անուշահամ ու ոսկեգույն խաղողի կենսական ուժը: կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ: Փնտրեք այն և կգտնեք  W&G սպա կենտրոնում:

 

Իսկական վայելք, որ կպարգևի ձեզ աննկարագրելի հանգիստ և լիակատար լիցքաթափում: Հինավուրց հայկական գինու կախարդական հատկությունները Ձեզ կդարձնեն առույգ, ուժեղ և երիտասարդ:

DSC_7452

Ըստ հնագույն պատմական հիշատակումների`խաղողի բաղադրությունը բացառիկ է` նման մայրական կաթին, ինչը նշանակում է, որ նրանում առկա են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը` ջրից մինչև շաքար, օրգանական թթուներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, վիտամինների փունջ և, անգամ, հակաուռուցքային նյութեր: Նույնքան օգտակար են խաղողի կորիզի բաղադրության մեջ գտնվող ակտիվ նյութերը, որոնք վնասազերծում են վնասակար և ուռուցքածին նյութերը, հեռացնում օրգանիզմից թույները և շլակները, բարձրացնում իմունիտետը և մաշկի պաշտպանական ֆունկցիաները, դանդաղեցնում ծերացումը:

DSC05033 - Copy

W&G սպա կենտրոնն առաջարկում է ծառայությունների բազմազանություն` գինով լոգանք, շոգեհարում, մաշկի պիլինգ` խաղողի կորիզով և թարմ ճզմվածքով, առողջարար և կոսմետիկ դիմակներ, մերսում խաղողի յուղով և շատ այլ պրոցեդուրաներ: W&G սպա կենտրոնի շնորհիվ` դուք կհայտնվեք Եդեմական աշխարհում, կճաշակեք դրախտային վայելքներ` անվճար համտեսելով նաև խաղողի արևահամ հյութն ու աստվածային գինին:

Սպա կենտրոն կարող եք այցելել ինչպես ընտանիքներով, այնպես էլ` զույգերով, վայելել լիարժեք հանգիստ և ամբողջովին լիցքաթափվել: Սպա կենտրոնում ձեզ կցուցաբերվի անհատական մոտեցում, կընտրվի ձեր մաշկին համապատասխան մերսման տեսակը:
Դարձե’ք W&G սպա կենտրոնի մշտական հաճախորդը և ստացե’ք նվեր քարտեր, որ ներառում են ծառայությունների ամբողջական փաթեթ:
Աստծո պարգև խաղողը լավագույն միջոցն է պահպանելու ձեր մաշկի առողջությունը` հնարավորություն տալով զգալու խաղողի և գինու աստվածային համն ու ուժը:
W&G սպա կենտրոն` պարգևեք լիակատար հանգստություն և ներդաշնակություն ձեր մարմնին: Դուք արժանի եք լավագույնին:
 DSC05094
Հասցե` Երեւան,Պռոշյան 36/2
Հեռ.` +374 10 26-95-65
Բջջ.` +374 91 26-95-65, +374 99 26-95-65
Էլ.հասցե` info@armwinespa.com
www.armwinespa.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն