«Կոնցեռն- Էներգոմաշ»-ն առաջարկում է որակ և հուսալիություն

Գրեթե 2 տասնամյակ հայկական շուկայում գործող “Կոնցեռն-Էներգոմաշ”  ընկերությունը, որ ի սկզբանե հայտնի էր  որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն, 10 տարի է զբաղվում է աշխարհահռչակ բրենդային բուժսարքավորումների ներկրմամբ:  Տարիների փորձով “Կոնցեռն-Էներգոմաշ”-ը հավաստել է հուսալի և պարկեշտ ներկրողի իր հեղինակությունը: Ավելին՝ սերտորեն համագործակցելով առողջապահության ոլորտի և, մասնավորապես՝ բժիշկների հետ, կոնցեռնի աշխատակազմի անդամները շարունակական վերամասնագիտացում են անցնում՝ ավելի հմտորեն  տիրապետելով ոլորտի յուրաքանչյուր նորամուծությանն ու սարքավորումներին՝ նպաստելով ընկերության վարկանիշի էլ ավելի բարձրացմանը:

banner-new-300x300

Դեկտեմբերի 13-15-ը “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում կայացած “ԷքսպոԲյութի” 2014  10-րդ մասնագիտացված նրբագեղության ցուցահանդեսին “Կոնցեռն-Էներգոմաշ”-ը ներկայացավ  իր “Բելիս” մասնաճյուղով`  սպառողներին առաջարկելով նորագույնը՝  բուժսարքավորումների աշխարհահռչակ առաջատարներից` էսթետիկ բժշկության մեջ հայտնի “Լյումենիս”, “Ֆոտոնա”, անգլիական BTL և մերսման պարկուճների շարքով հայտնի “Նեոքի” և Ֆլամինգո բրենդները` նախատեսված  հատկապես էսթետիկ բժշկությամբ զբաղվող կլինիկաների, սպա սալոնների, ինչու չէ նաև առողջարանների համար։ Բրենդային այս սարքավորումների շնորհիվ կարող եք ապահովել ոչ միայն գերազանց     արդյունք, այլև լիարժեքորեն կգոհացնեք Ձեր անգամ ամենաքմահաճ հաճախորդներին: “Կոնցեռն -Էներգոմաշ”-ն  առաջարկում է որակ և հուսալիություն:

ՀՀ, ք. Երևան, Ազատության պող. 26/8
Հեռ. +374 10 20 97 77; 20 97 74; 20 97 75
www.c-e.am, www.bellice.am

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն