«Կրթություն և կարիերա EXPO-2016» ցուցահանդեսին ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՏԱՂԱՎԱՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ

 

Պոլիտեխնիկ համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 8 տասնամյակից ավելի  ծավալած գործունեության ընթացքում ունեցել է ավելի քան 115 000 շրջանավարտներ,որոնք լուրջ դերակատարում են ունեցել հանրապետության տնտեսության  զարգացման գործում:

ԱպրՊոլիտեխնիկի ուսանողներիլի 20-22-ը կայացած «Կրթություն և կարիերա EXPO-2016» խորագրով 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին  մասնակից  ավելի քան 70 կրթական հաստատությունների շարքում,  իր ակտիվ  մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Տեխնիկական գիտությունների բնագավառի հայաստանյան խոշորագույն գիտակրթական կենտրոնը՝ Պոլիտեխնիկը, այս տարի ներկայացավ կրթական, գիտահետազոտական և միջազգային առանձնահատուկ ծրագրերով` հատուկ տեխնիկական միջոցով՝ գերզգայուն ինտերակտիվ մոնիտորի առկայությամբ, որը հնարավորություն ընձեռեց անմիջապես տաղավարից «‪ՎԻՐՏՈՒԱԼ ՏՈՒՐ» կազմակերպել Պոլիտեխնիկում:

Վիրտուալ տուր

Ներկայումս  համալսարանն ունի  ավելի քան 8000 ուսանող իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է գիտության գործիչներից՝ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, դոկտորներ, պրոֆեսորներ և ակադեմիկոսներ:

ՀԱՊՀ-ն ունի 3 մասնաճյուղ` Գյումրիում,Վանաձորում և Կապանում:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Պոլիտեխնիկական համալսարանի  տաղավարը մարդաշատ էր: Բոլորը շտապել էին ծանոթանալու  2016-2017 ուսումնական տարվա նորություններին, սպասվող ծրագրերին:

«Կրթություն և կարիերա  EXPO-2016 ցուցահանդեսի տաղավարում  առկա հաղթական գավաթները, Պոլիտեխնիկի ուսանողների  ուսումնական հաջողությունների և նրանց բուռն, հագեցած առօրյայի վկայությունն էին:

 

լավագույն տաղավար Պոլիտեխնիկ

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն