«Կրթություն XXI դար» ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել կրթական ոլորտի առաջատարներին

12022433_629520143867947_681287724277778700_oՄիջոցառումը անց կացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի կազմակերպիչն էր «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցեց ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություն, տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ և մասնագիտական ուսումնարաններ: «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության տնօրեն Ադելինա Քոչարյանը «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը բացառիկ է համարում։ Հայ դիմորդների համար սա լավագույն, հնարավորություն էր ծանոթանալու թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս ուսում ստանալու։ Ցուցահանդեսի հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման ազգային ու միջազգային փորձին և մոտեցումներին:

Expo_2 (1)

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին ներկայացրեցին ընդունելության կանոնները, ուսուցման արտոնյալ պայմանները, առանցքային քննությունների հանձնման և ուսանողական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաև անցկացրեցին ընդունելության ստուգումներ և օլիմպիադաներ։

454545

 

Բացի հիմնական մասնագիտություններից, աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ստացան ընտրել լրացուցիչ կրթություն` դասընթացներ լեզվական դպրոցներում, դասեր միասնական պետական քննությունների պատրաստման ուղղությամբ, կրթական ծրագրեր արտասահմանում։ Ցուցահանդեսի ընթացքում՝ առաջին անգամ Երևանում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները և անցկացրեց երկու հարյուրից ավելի դիմորդների մրցութային ընտրություն՝ 2016/2017 ուսումնական տարիների համար` ուսուցման բոլոր մակարդակներում։ Ցուցահանդեսի հյուրերը նաև հնարավորություն ունենացան ծանոթանալու կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման ազգային ու միջազգային փորձին և մոտեցումներին:

12916976_629519837201311_4491443606819670186_o

Եռօրյա միջոցառումն ամփոփվեց տոնական մթնոլորտում մասնակցության և խրախուսական վկայականների հանձնման և պարգևատրման արարողությամբ: Սա ևս լավագույն առիթ հանդիսացավ առավել մտերմիկ ծանոթության և հետագա համագործակցության: Ծրագրի գլխավոր հովանավորն էր Beeline ընկերությունը, որն իր սոցիալական ծրագրերում կենտրոնական տեղ է հատկացնում կրթությանը: «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը գնահատելով գործընկերոջ պատրաստակամությունը, պարգևատրեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսի տեղեկատվական հովանավորն է «Ինտեր էքսպո» ընկերության մշտական աջակից` Հայացք Փրոդաքշնը:

19121_206807026359092_4237134206754891517_n

12809731_1154805361210666_5516317020769311863_n

12898214_999084596851455_7131131231667046067_o

12916306_890078537769490_4210785608783919125_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն