ՀԱԶՎԱԴԵՊ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ. ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՉԱՓՍԻ ՈՒՌՈՒՑՔ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ, մանկաբարձ գինեկոլոգ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ իրականացվել է բացառիկ վիրահատություն: Հիվանդը բժշկական կենտրոն էր դիմել՝ գանգատվելով որովայնի մեծ չափսերից: Հետազոտությունից հետո պարզվել է, որ պատճառը մինչև ստոծանին հասնող ուռուցքն էր՝ միոման: Առկա էր նաև ծանր անեմիա: Այս խնդրի լուծման միակ եղանակը վիրահատությունն էր, որն էլ իրականացրեց Արսեն Սարգսյանն իր թիմի հետ միասին: Այս դեպքի բացառիկությունն այն էր, որ հեռացված ուռուցքի քաշը հասնում էր գրեթե 6 կգ-ի: Հիվանդն իրեն լավ է զգում և շուտով առողջացած տուն կվերադառնա:

Մասնագետի հետ կարող եք կապ հատատել՝ զանգահարելով 374 91 888860 հեռախոսահամարով:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն