Հաղթանակը հայի գենի մեջ է. Արկադի Տեր-Թադևոսյան

 

Komandos

Արցախյան պատերազմի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը,նույն ինքը` Կոմանդոսը,Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի:

Հնարավոր է` շատերին նա հայտնի է որպես խիստ զինվորական, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի հերոս, բայց հազիվ թե ինչ-որ մեկը գիտի, որ իրականում խիստ զինվորականի արտաքինի տակ թաքնվում է համեստ և պարզ մարդ, որն անձնական հաջողություն է համարում իր զինվորների հաղթանակը, մարդ, ով խաղաղություն է տենչում և հեղափոխությունների կողմնակից չէ:

12928185_485601508295954_2766189283970683367_n

 

Կոմանդոսը շատ լավ  գիտակցում է, որ ռազմաճակատ մեկնողներն ունեն ամուր  կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլինի  հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը  մարզել ու սովորեցրել է բազմաթիվ  երիտասարդների, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները:

Հարցազրույցը` ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5

Մեր հաղթանակի գրավականը  մեր մարտական ոգին  բարձր պահելն  է, մեր ձգտումների մեջ  միասնական լինելը,քանի որ վտանգավոր պահերին ադրբեջանական կողմը խուճապի է մատնվում և, ամեն ինչ թողնելով, փախուստի դիմում, ինչպես որ դա պատահեց Շուշիում:

12966119_10154186501584015_1421052386_n

Գնդապետ Արա Մուրադյանը խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա գործընթացի մասին, նշում է,որ խտանում է չպարզաբանվածության մարախուղը:

-Մենք վկաներն ենք ալիևյան խենթ և անմիտ պատրանքների:Մի բան է միայն պարզ` լայնամաշտաբ պատերազմ չի լինի:

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն