Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առաջատար՝ «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խումբ

10491198_145821759143592_8450267772061941295_n

Հայաստանի զբոսաշրջային օպերատոր` «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խումբը  զբոսաշրջության ոլորտ  մուտք գործելով  2011 թվականին իր  առջև նպատակ դրեց աշխարհին ներկայացնել հայ բազմադարյա մշակույթը, ազգային ավանդույթները, պատմամշակութային հնավանդ արժեքները, ճարտարապետական հինավուրց և ինքնատիպ կոթողները, որոնք ժառանգվել են դարերից և իրենց մեջ կրում են դարերի շունչն ու խորհուրդը:

Հայաստանյան զբոսաշրջային ոլորտում «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խումբը  վաղուց արդեն զբաղեցրել է   իր կայուն և ուրույն տեղը՝ շնորհիվ իր փորձառու և հմուտ մասնագետների, բարեկիրթ և խորագիտակ ուղեկցորդների և, իհարկե, համախմբված և մասնագիտական բարձր կարողություններով օժտված  աշխատակազմի:Կազմակերպությունը, որ իր մեջ ամփոփում է երեք ապրանքային նշաններ՝ «ԼՈՌԵ Թրավել», «Visit Armenia», «allhotels.am» զբաղվում է ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությամբ և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունների սպասրկմամբ՝ մատուցելով զբոսաշրջության ոլորտում ավելի քան 36 ծառայություններ:

Հայաստանի զբոսաշրջային օպերատորը ստեղծում է անթերի և հարմարավետ հանգստի կատարյալ  պայմաններ  հայաստանաբնակ և օտարերկրյա իր այցելուների համար: «ԼՈՌԵ Գրուպ»-ն իր գործունեության հիմքում հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ լավագույնս կազմակերպելով զբոսաշրջիկների հարմարավետ հանգիստը՝ լցնելով այն հիշարժան և գեղեցիկ պահերով, որպեսզի նրանք Հայաստանից կամ համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային կենտրոններից հեռանան բավարարված, հոգեպես հարստացած  և  կազմակերպության  ծառայություններից կրկին օգտվելու մեծ ցանկությամբ: Կազմակերպության գործունեության կարևոր դերի՝ առաքելության մասին հիացմունքով են խոսում նաև զբոսաշրջության  ոլորտի զարգացմանը նպաստող    մարդիկ, ովքեր համագործակցում են  Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առաջատար՝ «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հետ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն