«Հայացք» ընտանիքը շնորհավորում է…

Hayacq.am 2018Այսօր աշխարհի տարբեր երկրներում օրվա հերոսները կանայք են: Հայ կանայք մեկ օրով սահմանափակվել չցանկացան եւ մարտի 8-ը համարում են իրենց տոնական միամսյակի սկիզբը: Ծաղիկների, նվերների ու բարեմաղթանքների սպասում են մինչեւ ապրիլի 7-ը:

Պաշտոնապես, իբրեւ «Կանանց միջազգային օր» մարտի 8-ը ՄԱԿ-ը հայտարարեց 1975 թվականին: Տոնն ապրիլի 7-ին նշելու՝ մեր իշխանությունների նախաձեռնությունը հայ կանայք մերժեցին կիսով չափ եւ այժմ պաշտոնապես նշվում է երկու օրն էլ:

Մարտի 8-ի տոնի նախաձեռնողը, ըստ էության, Կլարա Ցետկինն էր. 1910-ը թվականին Կոպենհագենում, Սոցիալիստական ինտերնացիոնալի որոշմամբ, Մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր:

Ասում են՝ տոնը ազնվազարմ եւ ամուսնացած կանայք նշել են դեռեւս Հին Հռոմում. ամուսիններից նվերներ են ստացել, հագել են ամենաճոխ զգեստներն ու այցելել Վեստա աստվածուհու տաճարը:Մարտի 8-ի խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանությունն է, որն արդեն 1910 թվականից նշանավորվել է նրանց քվեարկելու իրավունքով:

Ի դեպ, դեռեւս Հայաստանի առաջին Հանրապետությունում կանայք ընտրական քվեի իրավունք ունեին, խորհրդարանում չորս կին պատգամավոր կար:

1996 թվականից տոնը մեր երկրում չեղյալ է համարվել` փոխարինվելով ապրիլի 7-ով, որը Մայրության եւ գեղեցկության տոնն է: 2001 թվականին Մարտի 8-ը տոնացույցում վերականգնվել է, եւ մինչեւ Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն ընդունված է համարել կանանց միամսյակ:

Հարգելի կանայք եւ աղջիկներ,մայրեր ու քույրեր «Հայացք» ընտանիքը սրտանց շնորհավորում է Ձեզ  մարտի 8-ի՝  կանանց միջազգային օրվա  եւ մեկնարկող միամսյակի կապակցությամբ: Մաղթում ենք, որ լինեք գարնան նման լուսավոր, հմայիչ եւ գեղեցիկ, ինչպես կաք:  Ձեզ երջանկություն  եւ սիրո օվկիանոս:

Միամսյակի կապակցությամբ  կանայք կստանան 10%  ԶԵՂՉ  ցանկացած ծառայությունից օգտվելու դեպքում,իսկ գործընկեր կանայք կարող են օգտվել բացառիկ 25 % զեղչից այլ ծառայություններ նախընտրելու դեպքում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն