Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում կայացել է միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակի առաջին արարողությունը.Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորայի» դափնեկիր

13100877_1053884378017458_7269652028348054743_n

Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում կայացել է միջազգային մարդասիրական «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) մրցանակի առաջին արարողությունը:

Հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագհներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, չորս արժանավոր հավակնորդներից ընտրեցին «Ավրորա» մրցանակի դափնեկրին` Մարգարեթ Բարանկիցեին: Մրցանակը նրան հանձնեց Ջորջ Քլունին:  Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

13043317_1053884371350792_5558194670392123378_n

Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

Արարողության ընթացքում ելույթներ են ունեցել 100 LIVES եւ Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» արարողությունը վարել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Aurora

aurora prize

13062234_1053884428017453_6730184375954088404_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն