Հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին համատեղ կոնգրեսը

Երևանում իր աշխատանքները սկսեց Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը։Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո,  հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ այսօր Երևանում իր աշխատանքները սկսեց վիրաբույժների համատեղ կոնգրեսը: Բժշկագիտության մեջ այս նշանակալի իրադարձության աշխատանքներում ընդգրկված են Վիրաբուժության Եվրոպական Միության 22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը: Կոնգրեսին գրանցվել են 29 պետություններից ավելի քան 200 մասնակիցներ: Հրավիրված զեկուցողների շարքում են Եվրոպայի և Ասիայի նշանավոր գիտնականներ, համալսարանների դասախոսներ, պրակտիկ վիրաբույժներ: Աշխատանքային օրերի ընթացքում բոլորին հնարավորություն կտրվի ծանոթանալու ոլորտի նորագույն  փորձին ու գաղափարներին, տեղեկանալու արտասահմանյան վիրաբույժների կատարած աշխատանքին, ստեղծելու գործնական կապեր տարբեր երկրների բուժհիմնարկների գործընկերների հետ: Հավելենք նաև, որ Շարունակական բժշկական կրթության Եվրոպական կոմիտեի կողմից Կոնգրեսի մասնակիցները կստանան առավելագույնը 12 կրեդիտներ (12 European CME credits (ECMEC®s):

Լուսանկարները՝ ԱՅՍՏԵՂ>>>>>>


Մեկնաբանություններ

Մեկնաբանություն