Հարմոնիա` մանկական զվարճանքների և զբաղվածության կենտրոն

 

Այն իր գործունեությունը սկսել է վերջերս,սակայն կենտրոնի նկատմամբ հետաքրքրությունը փաստում է,որ շատ  սպասված էր նմանորինակ կենտրոնի գործունեությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Կենտրոնն իր հեքիաթային աշխարհ է հրավիրում 1,5-6 տարեկան երեխաների ,դարձնելով նրանց օրը գունագեղ և զվարճալի:
Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են փոքրիկների  կրթության,գեղագիտական դաստիարակության  առողջության պահպանման և անվտանգ կեցության  համար:

«Հարմոնիա» կենտրոնում անդրանիկ միջոցառում է՝ նվիրված աշնան տոնին: Փոքրիկների ծնողներն ականատես եղան կարճ ժամանակահատվածում դաստիարակների կատարած մեծ աշխատանքին. ուրախ երգ ու պար, խաղեր, որոնք էլ ավելի տոնական դարձրին երեխաների օրը:

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

էկոլոգիական դաստիարակությոոուն

խոսքի զարգացում

գեղարվեստական գրականություն

օտար լեզուներ

տարրական մաթեմատիկա

 մաթեմատիկական պատկերների զարգացում

նկարչություն,ծեփ

ապլիկացիա,կառուցողական

երաժշտութուն

պար

ֆիզկուլտուրա

Բացի վերոհիշյալ  առարկաներից,կենտրոնում  բացահայտվում են   երեխաների առանձնահատկություններն ու ընդունակությունները:Հարմոնիա կենտրոնի հիմնական նպատակն է արթնացնել սեր դեպի արվեստը և զարգացնել գեղագիտական ճաշակ, կրթել և դաստիարակել գաղափարապես վստահ, հաջողակ և ինքնուրույն երեխաներ:

Կրթօջախի պայմաններից  գոհունակությամբ  իրենց տպավորություններն են կիսում նաև ծնողները:

Կենտրոնի կահույքը պատրաստված է լորենու փայտից և պատված է սննդային լաքով ,ունի ջեռուցման և հովացման համակարգ, ժամանակակից տեխնիկա: Մեր կենտրոնի փորձառու մանկավարժները և մասնագետները, ինչպես նաև հրաշալի պայմանները հնարավորություն են ընձեռում ձեր փոքրիկի մանկությունը դարձնել առավել հեքիաթային, լուսավոր և գունեղ:

Իսկ Հարմոնիայի հրաշք, դեկորատիվ ծառերով հարուստ այգին թույլ է տալիս բացօթյա պարապմունքներ անցկացնել, երեխաներին մոտ պահել բնությանը, էկոլոգիական դաստիարակություն տալ:

Հարմոնիա՝ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում են երեխաների  շնորհները:

  • +37410776545, +37499313678

www.harmoniya.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն