Հացի արարումն Աստվածատուր է,- համոզված են “Գառնի Սուրիկի լավաշ” ընկերության հմուտ ու փորձառու մասնագետները

4257

Ազգային բրենդ, Յունեսկոյի մշակութային գանձարանում գրանցված հայկական լավաշ. հաց, որ թխել են մեր պապերը: Հիրավի, գիտություն ու արվեստ, որ  100 ամյակներ անց մեզ է փոխանցվել՝ որպես ազգային ավանդույթ ու մշակույթ:  Հայկական լավագույն ավանդույթների շարունակող “Գառնի Սուրիկի լավաշ” ընկերություն` անվիճելի համ և որակ:

Sequence 01

Հացի արարումն Աստվածատուր է,- համոզված են  “ԳառնիՍուրիկի  լավաշ” ընկերության հմուտ ու փորձառու մասնագետները:

Հայկական ավանդական համեղ ու անուշաբույր <Գառնի Սուրիկի  լավաշը>  մինչ սպառողին հասնելն անցնում է որակի ու անվտանգության վերահսկման մանրակրկիտ ճանապարհ: Այստեղ հոգում են սպառողների մասին, ջանում հրամցնել միմիայն թարմ ու որակյալ արտադրանք:Sequence 01_10

 

Հացն ու, հատկապես լավաշը, հատուկ է միայն հնագույն մշակույթ ունեցող հայերիս: Այն մերն է արյան կանչով  ու  քարից հաց քամող մեր պապերի  պատգամներով, մեզ ժառանգված սրբություն, որ պահպանել ու փայփայել է պետք: Հազարամյակների ճանապարհ անցած  մեր անուշաբույր լավաշն այսօր էլ ունի նույն համն ու ախորժելի հոտը՝ շնորհիվ <Գառնի  Սուրիկի լավաշ> ընկերության հմուտ հացթուխների:

 

 

 

 

Հայաստանյան շուկայում առաջինը հանդես բերելով նորամուծություն` <Գառնի Սուրիկի լավաշ> ընկերությունը 2012-ից մասնագիտացել է նաև դիետիկ լավաշի և գաթայի տեսականու արտադրության մեջ:

Sequence 01_4

Գառնի Սուրիկի  լավաշն, անկասկած, այսօր, հայկական  շուկայում, ձեռք է բերել սիրված ու համեղ հայկական բրենդի համբավ: Այստեղ աշխատում են վարպետ- հացագործներ, որոնց համար հաց թխելը պարզապես զբաղմունք չէ: Այն դարձել է կենսաձև, որի մեջ շունչ ու հոգի են ներդնում: <Գառնի Սուրիկի  լավաշ> ընկերությունում  լավաշի արարմանը վերաբերվում են ամենայն բծախնդրությամբ:

Sequence 01_13

Ընկերության հիմնադիր`  Սուրիկ  Հակոբյանը, որ հացարտադրության ոլորտի գիտակներից է, այսօր հպարտությամբ է խոսում թողարկվող հացամթերքի որակի մասին, որի պահպանմանը հետամուտ են մշտապես:  Արտադրամասն ունի  հմուտ ու բանիմաց հացթուխներ, որոնց շնորհիվ հունցվում ու հասունանում է ազգային հարստություն հացը, որ ախորժաբույր լավաշի տեսքով հասնում է սպառողին` արժանանալով օրհնության ու ջերմ գնահատանքի խոսքերի:

Sequence 01_12

Պատահական չեն զանազան ցուցահանդեսներում որակի ու բարեխիղճ աշխատանքի համար ստացած բազմաթիվ հավաստագրերն ու մրցանակները: Այն գնահատանքի լավագույն վկայությունն է: <Գառնի Սուրիկի լավաշ>-ում խոստանում են` համեղ անակնկալներ դեռ կլինեն:

Sequence 01_11

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն