<<Վեդա>> հնդկական ռեստորան ՝ Բացահայտե՛ք Հնդկաստանի խորհրդավոր հմայքն ու ողջ մոգականությունը

10414375_1018736258144858_7995910686963156063_n

Նոր փիլիսոփայություն, բոլորովին նոր մոտեցում և խորհրդավոր միջավայր՝ “Վեդա» հնդկական ռեստորան: Վայր, ուր մեկտեղվում են արևելյանն ու ժամանակակիցը: Եթե ժամանցի նոր վայր եք փնտրում, համոզված եղեք, որ ՞Վեդայում կգտնեք նոր շունչ ու նոր զգացողություններ, հետաքրքիր ու կոլորիտային միջավայր, բարեհամբույր ու սիրալիր վերաբերմունք: Ռեստորանը գործում է Երևանի անմիջապես կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ առաջարկելով Եվրոպայում լայնորեն տարածված ու մեծ ընդունելության արժանացած հնդկական խոհանոցի համեղ ու անուշաբույր տեսականին:

<Վեդա> հնդկական ռեստորանի դռները մշտապես բաց են յուրատիպ ու անկրկնելի խորտիկների սիրահարների համար, ովքեր ցանկանում են իրապես բացահայտել իսկական հնդկական խոհանոցի բոլոր նրբին համային գաղտնիքները: Ավելի քան 19 տարի Ճապոնիայի, Թայլանդի, Անգլիայի և աշխարհի այլ երկրների ռեստորաններում աշխատած Հնդկաստանից ժամանած, ազգությամբ հնդիկ շեֆ խոհարարի արհեստավարժ ձեռքերի շնորհիվ խոհարարության ազգային ավանդույթները պահպանած «Վեդա» ռեստորանը Ձեզ է առաջարկում բացառապես հնդկական ուտեստներ, հնդկական ճաշատեսակների բազմազանությունը: Վստահեք <Վեդա> հնդկական ռեստորանի շեֆ խոհարարին և նա կպարգևի ձեզ անկրկնելի համի հաճույքը:

 

11800240_1663915207178503_6558792667473580411_nՀնդկական ոճի անձրևանոցներ, մանդալաներ, սրբապատկերներ-ամաններով անկյուն, հնդկական աստվածների արձանիկներ, միջավայր, որ կօգնի Ձեզ նորովի բացահայտելու հնդկական մշակույթն ու փիլիսոփայությունը:

Չմոռանանք հիշատակել նաև ռեստորանի սիրված ու հմուտ բարմենի կողմից պատրաստված կոկտեյլների մեծ տեսականու և խմիչքի լայն ընտրանու մասին, որոնց սիրահարներն, անշուշտ, կվայելեն հաճելի րոպեներ 1 գավաթ սիրված ըմպելիքի ուղեկցությամբ: Այստեղ իրենց նախընտածը կգտնեն անգամ ամենաքմահաճ խմիչքի սիրահարները:

11390272_1641668932736464_2074372991842997747_n

<Վեդա> հնդկական ռեստորանի այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն համտեսելու և վայելելու հնդկական խոհանոցի համն ու բույրը, այլև անցկացնել ընտանեկան ջերմ երեկոներ՝ ռեստորանում պարբերաբար կազմակերպվող լատինաամերիկյան պարային երեկոներին, Հնդական շոուներին, ու վայելել հայտնի ջազմենների կենդանի կատարումները: “Վեդա” արևելքի և արևմուտքի յուրօրինակ խաչմերուկ է, ուր կարելի է լիարժեք լիցքթափվել և հանգիստ վայելել:

<Վեդա> հնդկական ռեստորան -Բացահայտե՛ք Հնդկաստանի խորհրդավոր հմայքն ու ողջ մոգականությունը:

Հեռ.՝ +37411276526

www.vedarestrobar.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն