Ձեր շահույթը վաճառողների ձեռքերում է: Թրեյնինգ` նվիրված ոսկյա զարդերի վաճառքին

 

11988756_1691138984435856_2227689558102937889_n

Sarajyan trainings ընկերությունն առաջին անգամ  Երևանում փետրվարի 9-ին և 10-ին, կազմակերպեց  երկօրյա մասթեր-կլասսո,որին հանդես եկավ  ՌԴ ոսկերչական ոլորտի լավագույն մասնագետ՝ Արթուր Սալյակաեվը:Վերջինս  հանդիսանում է ոսկերչական և ծառայությունների մատուցման ոլորտում 6 հաջողակ բիզնես-ծրագրերի սեփականատեր,

ՌԴ և ԵՏՄ երկրների ոսկերչական ոլորտի առաջատար բիզնես-փորձագետ: Ոսկերչական ոլորտի համար բացառիկ ֆորմատի մասնագիտացված բիզնես-թրեյնինգի թեման էր`  «Ինչպես ճգնաժամային պայմաններում գտնել վաճառքի նոր ուղիներ»: 

12694542_1716836851866069_5296346105419465563_o

Թրեյնինգի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին ոչ միայն ոսկերչական ոլորտի կազմակերպություններ:

Որպես կանոն,  վաճառքի մասնագետները, ովքեր ուզում են վերապատրաստվել և մասնագիտական աճի ձգտում ունեն, ունենում են ավելի շատ վաճառքներ, ավելի շատ հաջողություններ և լավ կարիերայի պոտենցիալ:Մասնակցում էին՝ «De Laur», «GOLD S.S.A.M.», «Shavarsh Hakobian Jewelry», «Elnazaryan Jewelry», «Karen Ayvazyan jeweller», «Unibank», «Armentel», «Mommy kids», «Hayacq Production», «Fast Net», «Club-16», «ANAU», «Lambron»կազմակերպությունները:

12698587_1716837155199372_3632868903622302840_o

Արթուր Սալյակայեվի երկօրյա թրեյնինգը մասնակիցների վկայությամբ դեռ երկար կհիշվի: Oգտակար և հետաքրքիր ինֆորմացիա ստացան  մասնակիցներն այդ 2 օրերի ընթացքում:

Sarajyan trainings-ը, ըստ հիմնադիր` Լուսինե Վարդանյանի, նպատակ ունի փոխանցել բարձրակարգ մասնագետների փորձը, ունենալ լուրջ ներդրում ՀՀ-ում բիզնեսի զարգացման գործընթացում:  Հայաստանում ներկայացնելով   ՌԴ  լավագույն մասնագետների թրեյնինգներ, սեմինարներ, մաստեր-կլասեր, կազմակերպիչները  հնարավորություն են ընձեռնում  տեղում  ստանալու համապատասխան հմտություններ ու գիտելիքներ: Ինչու գնալ արտերկիր, վճարել մեծ գումարներ,եթե նույն հայտնի մարդիկ կարող են իրենք այցելել և իրենց սեփական փորձն ու գիտելիքները հաղորդել հայ գործարարներին: 

Հարցերի և առաջարկների համար զանգահարե՛ք +374 (98) 75-75-55
Կամ գրե՛ք  info@sarajyan.co, armenia@jalmanah.ru

 

12646891_1716837141866040_8952605775390533339_o 12694579_1716837288532692_5235948508854915630_o 12696916_1716837078532713_3468811420347916052_o 12697265_1717673385115749_4818008710610745244_o 12697378_1717673361782418_8540142590669647049_o 12698354_1717673515115736_8011855733006218661_o 12698431_1716836871866067_518720737770409954_o 12711038_1717673458449075_686670273337670173_o 12711159_1717673281782426_3447199416678773760_o 12711197_1717673091782445_4001017330620768477_o 12719095_1716837081866046_1219170747773207881_o

12694879_1716837405199347_8399117403159062515_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն