Մատչելի գինն ու բարձր որակը Լենտեքսում համատեղվում են

SONY DSC 11222384_848867145235030_2520640723108627161_o SONY DSC SONY DSC

90-ական թվականներին կարելի էր միայն երազել հայկական արտադրության  զուգագուլպաների մասին: Սակայն 2003 թվականից «Լենտեքս» ընկերության շնորհիվ դա դարձավ իրականություն: Որակյալ ու բազմազան գուլպաներ ու զուգագուլպաներ՝ հայ սպառողի համար: Գյումրիում հիմնադրված ընկերությունը խոշորագույններից մեկն է Հայաստանում: Սկզբում այն ներկայանում էր միայն «Վիվա» ապրանքանիշով՝ արտադրելով կանացի էլաստիկ զուգագուլպաներ: 2007-ից «Լենտեքս»  անվանումով շահագործվեց գուլպաների և զուգագուլպաների նոր հոսքագիծը:

 

 

Արտադրվում են ինչպես կանանց, տղամարդկանց, այնպես էլ մանկական գուլպաներ, և իհարկե՝ որակյալ ու գայթակղիչ զուգագուլպաներ՝ նրբաճաշակ կանանց համար:

Այսօր Լենտեքս ՍՊԸ-ն հայկական միակ ձեռնարկությունն է` լիովին հագեցած  գուլպաների և զուգագուլպաների  տեսականիով, որը բավարարում է նորածիններից մինչև մեծահասակների պահանջները` ցանկացած ճաշակի, ձևի, երանգի, չափսերի ու եղանակի:

Մատչելի գինն ու բարձր որակը «Լենտեքս»-ում համատեղվում են:

Սեպտեմբերին ընկերությունը մասնակցել է Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսի, որին «Լենտեքս»-ի միանգամից երկու արտադրատեսակ արժանացել է բարձր որակի հավաստագրի: Վերջին շրջանում ընկերությունը ներկայանում է նաև «Դաննի» բրենդով, որը նախատեսված է արտահանման համար: «Լենտեքս»  ընկերության աշխատանքը բարձր են գնահատում նաև գործընկերները:

«Լենտեքս»  ընկերությունը հանրապետությունում երեք ֆիրմային խանութ ունի: Ընկերության ղեկավարն ու աշխատակիցները շարունակելու են հայ սպառողին հրամցնել լավագույն որակի արտադրանք՝ մշտապես զարմացնելով հաճելի նորույթներով:

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն