Մեկնարկեց «ՊանԱրմենիան Էքսպո 2017» ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 6-ին Երևանում բացվեց  «ՊանԱրմենիան էքսպո 2017» 8-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որն անցկացվեց  մայրաքաղաքի հիմնադրման տոնի՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում: Մասնակցում էին ավելի քան 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից: Այս մեծածավալ միջոցառման կազմակերպիչները  նպատակ ունեին ճանաչելի դարձնել հայրենական արտադրանքը և բարձրացնել պահանջարկը, Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար ստեղծել գործարար հարթակ, խթանել հայրենական արտադրանքի արտահանումն ու համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը:

Ներկայացված էին առողջապահության, արդյունաբերության, բեռնափոխադրման,  գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, սպասարկման և այլ ոլորտներ:  «ՊանԱրմենիան էքսպո 2017»-ում ներկայացել էր նաև Երևանի քաղաքապետարանը՝ ներդրումային առաջարկների իր փաթեթներով (քաղաքաշինության, երթևեկության բարելավման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և արդիականացման, բնապահպանության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում):

Ցուցահանդեսին գեղեցիկ ու յուրահատուկ տաղավարով ներկայացավ նաև «Հայացք» ընկերության գործընկերը՝ «Աղորիք» ընկերությունը: Հայրենական այս արտադրանքը արժանացավ ուշադրության և մեծ հետաքրքրություն առաջացրեց:

Հարկ է նշել, որ միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:

«Հայացք» ընկերությունը  ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է։

HOV_1402

HOV_1400

HOV_1423

HOV_1420

HOV_1416

HOV_1411

HOV_1409

HOV_1427

HOV_1429

HOV_1437

HOV_1441

HOV_1450

HOV_1458

HOV_1475

HOV_1468

HOV_1470 HOV_1500 HOV_1488 HOV_1472

HOV_1274 HOV_1276 HOV_1282

HOV_1485 IMG_9622

HOV_1396 HOV_1373 HOV_1384 HOV_1353 HOV_1352 HOV_1350 HOV_1348 HOV_1347 HOV_1343 HOV_1337 HOV_1336 HOV_1334 HOV_1330 HOV_1325 HOV_1321 HOV_1320 HOV_1315 HOV_1312 HOV_1306

22292454_1647624071934997_479799715_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն