«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ»`լավագույն գներ, երաշխավորված որակ/NAZARIAN COOLING SYSTEMS

4bba86418ac316b97faba3ba590b71c5_Logo2

35 տարի արտերկրում գործող «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունն արդեն 8 տարի իր ծառայություններն է մատուցում նաև հայ սպառողին: «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը զբաղվում է սառնարանային սարքավորումների նորոգմամբ, սպասարկմամբ և վաճառքով: Առաջարկվում է նաև օդորակիչների, արտադրական սառնարանների, սառեցման համակարգերի, արտադրական սառցախցիկների մոնտաժում, տեղադրում, վերանորոգում, մեքենաների բեռնախցիկների սառնարանների ներկառուցում և սառեցման համակարգերի հետ կապված ցանկացած աշխատանքների կատարում:

 

IMG_9245_edited

Ընկերությունը սպասարկում է հյուրանոցներ, դեսպանատներ, պետական հիմնարկներ, գործարաններ, ռեստորաններ: Իրականացվում է երաշխիքային սպասարկում: Ընկերությունն աշխատանքի ընթացքում օգտագործվող ապրանքների անմիջական ներմուծողն է, ինչը թույլ է տալիս ապահովել շուկայում մատչելի գներ:

«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը սենդվիչ պանել արտադրող «Նոուբուղ Սարմայեշ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ»ընկերությունը մարտի 18-20-ը մասնակցում էր «ԿՈՎԿԱՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO» ցուցահանդեսին:Ներկայանալի ինքնատիպ տաղավարով ընկերությունը գրավեց այցելուների ուշադրությւոնը:Եվ պատահական չէ,որ Էքսպոյի շրջանակներում «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունն արժանացավ «Լավագույն տաղավար» մրցանակին:

«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ»` Լավագույն գներ, երաշխավորված որակ:

Հասցե՝ ք. Երևան, Գուրգեն Մահարի 1
Էլ. փոստ՝ info@nazarian.am
Հեռ.՝ +374 10 43 12 00, +374 10 43 13 00, +374 94 64 24 34

IMG_9242_edited

IMG_9256_edited

IMG_9249_edited

IMG_9251_edited

IMG_9233_edited

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն