Նորույթ շուկայում. զովացեք «Աղորիքի» առողջարար ու չգազավորված Էկո Թանով

services5

Սննդամթերքի շուկայում շուրջ 10 տարի է իր կայուն տեղն է զբաղեցնում «Աղորիք» ապրանքանիշով թողարկվող մթերքը:  «Որակի և համի երաշխիք՝ ԱՂՈՐԻՔ» սկզբունքը որդեգրած ընկերությունը  տարիներ շարունակ գոհացնում է սպառողին  իր որակյալ  ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանքով:  Ասվածը  սոսկ խոսքեր չեն,. այդ մասին են վկայում նաև  «Աղորիք» ապրանքանիշի հասցեին սպառողի կողմից հնչած գոհունակության ու շնորհակալության խոսքերը. չէ՞ որ այսօր  բոլորն  են ուզում ձեռք բերել ոչ միայն բարձրորակ ու համեղ, այլև էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Այս առումով էլ «Աղորիքը» սննդամթերքի շուկայում մեծ ճանաչում է վայելում, իսկ  այս ապրանքանիշով թողարկվող  մակարոնների լայն  տեսականուն, հայկական ավանդական արշտային,  թաթար բորակիին, պաքսիմատին,  սառը թեյին , սուրճին ու գազավորված  էկո թանին ավելացել է ևս մեկ՝ օգտակար ու առողջարար ,չգազավորված էկո թանը:  Այն պատրաստված է բնական կաթից պատրաստված մածունով, աղով , մաքրամաքուր ու զուլալ ջրով:  Մեկ անգամ զովացեք  «Աղորիքի» չգազավորված  Էկո թանով և վստահ եղեք, որ այն հատկապես ամռանը կդառնա  ձեր սննդակարգի անբաժանելի մասը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն