Շուրջ 20 տարի մեծ նվիրումով «Մարիաննա» ընկերությունը սպառողին է մատուցում համեղ սննդարար և ամենակարևորը շատ առողջարար սննդամթերք

578617_489154451118403_41788934_n

Հոկտեմբերի 21-23-ը   «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում կայացավ «ԱրմՊրոդ ԷՔՍՊՈ 2016» ցուցահանդեսը, որի ժամանակ «Մարիաննա» ընկերությունը ներկայացրել էր կաթնամթերքի իր լայն տեսականին և մեծ հյուրասիրություն կազմակերպել բոլոր հյուրերի համար:

Մեր հայրենակիցների կողմից արդեն ճանաչված և սիրված արտադրատեսակներից բացի «Մարիաննա» ընկերությունը ներկայացրել էր նաև մի շարք նորույթներ:

 

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էր նաև նախագահը, ով այցելելով «Մարիաննայի» տաղավար, բարձր գնահատեց ընկերության արտադրանքը:

Լինելով կաթնամթերք արտադրող խոշորագույն հայկական ընկերություններից մեկը «Մարիաննա» ընկերությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Այն  նվաճել է շուկայում իր բարձր դիրքը ի շնորհիվ երկարամյա արգասաբեր աշխատանքի և արտադրանքի բարձր որակական հատկանիշների:

Մարիաննան այն բացառիկ ընկերություններից է որոնք երկար տարիների ընթացքում կարողացել են բարձր ու անաղարտ պահել իրենց համբավը և արժանացել են գնորդների վստահությանը:

Ընկերության արտադրանքը սիրվել է ոչ միայն Հայաստանում այլ մի շարք այլ երկրներում` մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ընկերությունը մի շարք հաջողությունների է հասել:

Շուրջ 20 տարի մեծ նվիրումով  «Մարիաննա» ընկերությունը սպառողին է մատուցում համեղ սննդարար և ամենակարևորը շատ առողջարար սննդամթերք:

Marianna

Marianna4

Marianna7

Marianna6

Marianna9

 

Marianna10

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն