Ուլտրա Պուլս CO2 Ֆրակցիոն լազերային համակարգ՝ բացառիկ սարքավորում

11138613_893556230709333_5864397864571677269_n

“Լյումենիս” աշխարհահռչակ բրենդի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “Կոնցեռն- էներգոմաշ”-ի հրավերով, որ կարևորում է մասնագիտական վերապատրաստումները, հմտությունների կատարելագործումն ու ժամանակակից բուժսարքավորումների հետ աշխատելու կարողությունների զարգացումը, ապրիլի 13-15 –ը Երևանում՝ “Արաբկիր” բժշկական կենտրոնում էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոքս Անդերսոնը: Ռոքս Անդերսոնը էսթետիկ լազերային բժշկության հիմնադիրներից է, ով մեծ ավանդ ունի բժշկության, հատկապես` մաշկաբանության մեջ լազերի կիրառության ոլորտում: “Արաբկիր” բժշկական կենտրոնում Ռոքս Անդերսոնը հանդես եկավ դասախոսությամբ՝ ետայրվածքային և ետվիրահատական սպիների լազերային բուժման, մասնավորապես՝ “Լյումենիս” ապրանքանիշի Ուլտրա Պուլս CO2 Ֆրակցիոն լազերի բացառիկ արդյունավետության մասին:

10730919_893555207376102_5717507363945796932_n

Ուլտրա Պուլս CO2 Ֆրակցիոն լազերային համակարգ՝ բացառիկ սարքավորում:

Հանդիպման նման ձևաչափը, որին մասնակցում էին հանրապետության մաշկաբաններն ու  պլաստիկ վիրաբույժները, նախաձեռնել էր  «Կոնցեռն էներգոմաշ» ընկերությունը՝ Հայաստանի Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի աջակցությամբ՝ ի դեմ ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանի: Մասնագիտական  այս քննարկման ընթացքում պրոֆեսոր  Անդերսոնը  մանրակրկիտ ներկայացրեց «Ուլտրա Պուլս» CO2 Ֆրակցիոնալ լազերի առավելությունները. այն քառակի անգամ  ավելի խորն է թափանցում, քան մյուս CO2 լազերները, գործում է 2 անգամ ավելի արագ, բուժման արդյունավետությունն ու վերականգնումը  նկատելի է շատ արագ՝ արդեն  իսկ մեկանգամյա  մոտեցումից, վերացնում  է  3 տասնյակից ավելի  մաշկային խնդիրներ և մատչելի՝ կիրառման մեջ:

11178261_950286171670200_7057690946047420439_n

18122_893556850709271_1719532489296376274_n

“Լյումենիս” ապրանքանիշի այս հրաշք սարքավորումը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ազատվել անցանկալի սպիներից ու կնճիռներից, ունենալ երիտասարդ տեսք ու պահպանել գրավչությունը: «Ուլտրա Պուլս» CO2 Ֆրակցիոնալ լազերը ամենաարդյունավետն է մաշկի կոսմետիկ շտկումների՝ սպիների հարթեման, պիգմենտային բծերի և խորը կնճիռների վերացման եղանակով երիտասարդացման, մաշկի ծերացումը կանխելու, այրվածքների, ինչպես նաև կորյակներից մնացած վերքերի ու սպիների բուժման ժամանակ:

«Ուլտրա Պուլս» CO2 Ֆրակցիոնալ լազեր՝ ավելին քան ֆրակցիոն լազեր:

11150817_701279979982511_4933006388522611030_n

«Ուլտրա Պուլս»  լազերային համակարգը  ուլտրաիմպուլսային ռեժիմում աշխատող ժամանակակից սերնդի լազերային բուժսարքավորումներից ամենահզորն է:   6 անգամ ավելի հզոր լինելով, մյուս CO2 լազերների համեմատությամբ, UltraPulse համակարգը ներկայումս անվիճելի առաջատարն է ֆրակցիոնալ տեխնոլոգիաներում: Այն կիրառվում է ինչպես էսթետիկ բժշկության մեջ, այնպես էլ պլաստիկ վիրահատությունների ժամանակ:

«Ուլտրա Պուլս»  CO2 Ֆրակցիոն լազեր՝ Ապահովություն, Ճշգրտություն, Արագություն:

«Կոնցեռն Էներգոմաշ”-ը առաջարկում է որակ և հուսալիություն:
ՀՀ, ք. Երևան, Ազատության պող. 26/8
Հեռ. +374 10 20 97 77; 20 97 74; 20 97 75
www.c-e.am, www.bellice.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն