«Պանտերա սեքյուրիթի»-ին՝ անտառի պահապան

Այրվել է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող  «Պանտերա սեքյուրիթի»  ընկերության անվտանգության աշխատակիցների՝  «Շամախյան» տեղամասի տնակը։ Իր բարեխիղճ  ու ազնիվ գործունեությամբ մեծ հեղինակություն վայելող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերությունը 24-ժամյա պահպանության ռեժիմ էր իրականացնում այս վայրում,  ապահովում  տարածքի պահպանությունն ու անվտանգությունը,  խոչընդոտում անհարկի ծառահատումներին և արգելում, որ տաուշցիները փայտագողություն իրականացնեն: Այս հանցավոր գործունեություն թույլ չտալու համար նախօրեին այստեղ էին եկել նաև  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը,  Տավուշի մարզի իրավապահ կառույցների, համայնքների ղեկավարների, նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները և «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպության տնօրեն՝ Վահե Դարբինյանը: Քննարկվել են ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումների ընթացքը և արդյունքները: Նշենք նաև, որ «Պանտերա սեքյուրիտի» ղեկավարի այցելությունները Դիլիջանի ազգային պարկ պարբերական բնույթ են կրել և նպատակ են ունեցել էլ ավելի ուժեղացնելու հսկողությունը և ըստ պատշաճի ապահովելու տարածքի անվտանգությունը: Ահա հենց այս միջոցառումները, որոնք ուղղված են եղել տարածքի պահպանման ուժեղացմանը, դուր չեն եկել տեղացիներին: Այդ ամենից բորբոքված, նրանք այրել են բարեխճորեն իրենց աշխատանքն իրականացնող ընկերության հենակետը: Ցավալի է, որ  բնակիչների մեծ մասը մտածում է, որ անտառ է, ուրեմն պետք է ամբողջությամբ ավերել և ապօրինի հատումներով փորձել սեփական եկամուտն ապահովել, մինչդեռ  բնապահպանական տեսակետից բնության այս հրաշք արարումը  մեծ արժեք է հենց այդ նույն տարածքի բնակիչների, երկրի ու ապագա սերունդների համար: Այս առումով «Պանտերա սեքյուրիթի» ընկերության աշխատանքն անգնահատելի է, մինչդեռ «Վիլիսներով» այստեղ եկած 40 հոգու   վայրագությունների հետևանքով զգալի մարմնական, նյութական, ինչպես նաև բարոյական վնաս է հասցվել ընկերությանը: Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս չի ամրագրվել այն գիտակցումը, որ բնության պահպանումը ոչ միայն   «Պանտերա սեքյուրիթի»-ի, այլև յուրաքանչյուրի գործն է, և նման արարքները դատապարտելի են: