Պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

 

chempionn

Նազիկ Ավդալյանից հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչի արդյունքում, պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին նվաճեց:

Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն մարզուհի ճանաչվեց ը: Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավեց առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաեւ Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիփեն ավելի թեթեւ էր, ուստի նա արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Խուրշուդյանը եւս լավագույնն էր՝ 137կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2016թ. առաջնությունում:

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ եւ գրավեց 6-րդ հորիզոնականը: Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007թվականին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում:

Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին ևս  իր հաղթանակը  նվիրեց Արցախում կռվող տղաներին…. 

Հիշեցնենք,որ երկու օր առաջ, 7 տարվա ընդմիջումից հետո Նազիկ Ավդալյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը, ով երկամարտում գրանցեց 237 կգ արդյունք:

29-ամյա մարզուհին ոսկե մեդալի համար համառ պայքար մղեց բելառուսցի Դարյա Պաչաբուտի հետ: Հաղթողը որոշվեց Ավդալյանի վերջին մոտեցմամբ, երբ հրում վարժությունում նա պատվիրել էր 132 կիլոգրամանոց ծանրաձողը, ինչը 1 կգ-ով ավելին էր քան բելառուսցու երկամարտի վերջնական արդյունքը` 236 կգ:

Փառահեղ Հաղթանակ : ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք բոլորիս : Իսկ գեղեցկուհիներին մաղթում ` այդպես շարունակել և միշտ ուրախություն պարգևել ժողովրդին :

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն