«ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ»-Ը ՍԻՐՈՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած «ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ» հյուրանոցային համալիրը սիրով ու ջերմությամբ իր դռները բացեց զբոսաշրջության ոլորտի առաջատար կազմակերպությունների առջև։Հյուրերը  սիրով ծանոթացան «ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ» հյուրանոցային համալիրի առաջարկած հանգստի  բոլոր պայմաններին:
Ներկաները  միաձայն արձանագրեցին, որ այս վայրը կատարյալ  է աշխատանքային տարվա հոգնությունը թոթափելու ու լիարժեքորեն հանգստանալու համար: Համալիրը շրջապատող լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը կարող են գոհացնել տարվա բոլոր եղանակներին: «ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ ինչպես ճանապարհորդների, այնպես էլ ընտանիքի համար: Ներկաները ծանոթացան հարմարավետ, լուսավոր ու ժամանակակից կահավորված սենյակներին, քոթեջներին,հիանալի ռեստորանային համալիրին,մանկական խաղահրապարակին՝ ՊԱՆԴԱ ՊԱՐԿԻՆ ու շոգեբաղնիքին:

Ամեն ինչ արվել էր, որ «ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ» -ում   հյուրերի օրը հիշարժան,  հետաքրքրական ու տպավորություններով լեցուն դառնա:  Հագեցած օրն ամփոփվեց տոնական խարույկի շուրջ,որտեղ ներկաները խոստովանեցին որ էլի կգան ու խորհուրդ կտան այցելել նաև զբոսաշրջիկներին։ Նրանք  մեկ անգամ ևս համոզվեցին, որ ցանկության դեպքում Հայաստանը իսկապես կարող է դառնալ զբոսաշրջային երկիր:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
http://parkresort.am/hy/

Գրասենյակ՝ 093 715588, 093 715511
Հյուրանոցային համալիր՝ 098 775544

 

19222891_1417440588347166_8530136810419387588_o

19388783_1417441698347055_7565457865431508150_o

19144019_1417442268346998_7418352268976286788_o

19264741_1417443905013501_7775695719836577119_o

19222886_1417444275013464_8145738165077083291_o

19221481_1417446708346554_7444877738950455964_o

19221802_1417461551678403_6073801472172601473_o

19144096_1417453008345924_174359585000633318_o 19144179_1417455325012359_874082316629650654_o 19221476_1417457075012184_4654011951618142475_o  19221681_1417458648345360_6163821009800561799_o  19222855_1417459228345302_4906621508944700684_o 19222999_1417450881679470_8730291684418246925_o 19238278_1417458058345419_1504172680169655789_o DSC_0275

19143934_1417464175011474_6301300721103734261_o 19143958_1417464981678060_8709170866716598556_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն