Ջոն Մեյնարդ Քեյնս. Երկարաժամկետ հատվածում գաղափարները և ոչ թե մարդիկ են ղեկավարում աշխարհը

qejns

Ջոն Մեյնարդ Քեյնսը (1883—1946)  անգլիացի տնտեսագետ է, պետական գործիչ և հրապարակախոս, ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի ուղղության՝ քեյնսականության, հիմնադիրը։ Նա գլխավորել է  Անգլիական բանկը, մասնակցել բրիտանական իմպերիալիզմի ֆինանսական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը։ Իր գլխավոր աշխատության մեջ՝ «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» Քեյնսը ձևակերպել է բուրժուական պետության տնտեսության և քաղաքականության սկզբունքները: Թեև գիտնականն առավելապես հայտնի է որպես մակրոտնտեսագիտության գիտակ, սակայն նաև մեծ ներդրող էր ու գործարար: 1920-ական թվականներին Ջոն Մեյնարդ Քեյնսը զգալի գումարներ է աշխատել ինչպես արտարժույթի շուկայում խաղադրույքներ կատարելով, այնպես էլ՝ ապրանքային շուկաներում: Քեյսն իր ներդրումային գործարքներում նախապատվությունը տալիս էր այն ընկերություններին, որոնք ունեին երկարաժամկետ լավ հեռանկարներ: Hayacq. am-ը ներկայացնում է հայտնի տնտեսագետի իմաստուն մտքերից մի քանիսը, որոնք, վստահ ենք, շատ բան կարող են սովորեցնել:

Շարունակական սղաճի կառավարությունը կարող է գաղտնի և աննկատ կերպով բռնագրավել քաղաքացիների ունեցվածքի մի մասը:

Ներդրումներ իրականացրու, բայց սպեկուլյացիա մի արա: Իմացի´ր ներդրումը դա ակտիվի եկամտաբերության կանխատեսումն է, իսկ սպեկուլյացիան՝ շուկայի ընդհանուր վարքագծի կանխատեսումը:

Կապիտալիզմի հիմքում ընկած է այն գաղափարը, ամենաբարոյական մարդիկ կարող են դիմել ամենաանբարյոական միջոցների՝ հանուն մարդկության:

Չգիտեմ, թե ինչն է մարդուն դարձնում ավելի պահպանողական. չիմանալ ոչինչ, բացի ներկայի՞ց, թե՞ չիմնալ ոչինչ, բացի անցյալից:

Որքան մարդը տարիք է առնում, այնքան ավելի շատ է սկսում սիրել փողն ու անվտանգությունը:

Փողի հիմանական կարևորությունն այն է, որ կապում է անցյալն ապագայի հետ:

Ամենամեծ խնդիրը ոչ թե մարդկանց ստիպելն է նոր գաղափարներ ընդունել,  այլ հրաժարվելը հին գաղափարներից:

Երկարաժամկետ հատվածում գաղափարները, և ոչ թե մարդիկ են ղեկավարում աշխարհը:

Ավելի լավ է մինչև վերջ ճիշտ չլինել, քան ակնհայտորեն սխալվել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն