«Գագարի Մոտ» ռեստորանահյուրանոցային համալիր՝ Ձեր հեքիաթային հանգիստը կապուտակ Սևանի ափին

20 տարվա  հավատարմություն հաճախորդներին, 20 տարի՝ հանուն հաճախորդների գոհունակության`«Գագարի Մոտ» ռեստորանային- հյուրանոցային համալիր:  Անուն, որ անկասկած, ծանոթ է բոլոր նրանց, ովքեր գոնե 1 անգամ անցել են Երևան-Սևան ավտոմայրուղով ու համտեսել համեղ ու ախորժալի խորտիկներ ու կերակրատեսակներ՝ Գեղամա աշխարհի մարգարտյա գեղեցկուհու՝ չքնաղ Սևանի ափին: Թովիչ մի վայր, ուր այցելողին մի պահ թվում է, թե հայտնվել է դրախտում: Ռեստորանահյուրանոցային համալիրի հիմնադիր Մերուժան կամ ինչպես բոլորին է հայտնի` Գագար Պետրոսյանն արել է ամենը, որպեսզի համալիր եկող, անգամ ամենաքմահաճ այցելուն, այստեղից հեռանա գոհացած ու ժպիտով:

DSC_0218

20 երկար ու ձիգ տարիների կայացման ուղի է անցել «ԳագարիՄոտ» ռեստորանահյուրանոցային համալիրը: Ընդամենը մի քանի փոքրիկ տաղավարներով տարածքը հետզհետե ընդլայնվեց՝ վերածվելով ժամանակակից  համալիրի՝ կիսաբաց և փակ, նոր  տաղավարներով, ժամանակակից կահավորմամբ,  հարմարավետ ու կոկիկ հյուրանոցային համարներով, ուր կվայելեք լիարժեք հանգիստ և կկտրվեք առօրյա հոգսերից:

DSC_0209

«Գագարի Մոտ»  համալիրն ամենասիրված ու հաճելի հանգստի գոտին է՝ կապուտակ  Սևանի ափին: Այստեղ գալիս են ձկան իսկական գիտակները, որովհետև համոզված են՝ համեղ ձուկ պատրաստելու բոլոր նրբին գաղտնիքներին տեղյակ են միայն  «Գագարի Մոտ»  շեֆ խոհարարները:

 

Համտեսե՛ք համեղ ձուկ՝ անմիջապես  Սևանի ափին՝ «Գագարի Մոտ»`  Երևան-Սևան ավտոմայրուղու 60-րդ կիլոմետրին հենց թերակղզու հարևանությամբ :

gagari_mot

«Գագարի Մոտ» ռեստորանահյուրանոցային համալիրն  առանձնանում է սպասարկման բարձր մակարդակով: Այստեղ  կարող եք ճաշակել ինչպես Գեղամա ուտեստներ, այնպես էլ՝  հայկական ավանդական կերակրատեսակներ:

 

 DSC_0290

Վայելե՛ք համեղ հանգիստ՝ լազուր Սևանի ափին՝ «Գագարի Մոտ» ռեստորանային համալիրում:

«Գագարի Մոտ»` ջերմ ու հյուրընկալ հարկի տակ անցակացրե՛ք ձեր հիշարժան միջոցառումները՝ ընտանեկան խնջույքները, գործնական  հանդիպումներն ու կոլեկտիվ  հավաքույթները, հարսանյաց, կնունքի ու ծննդյան հանդեսները: Հանդիսությունների սրահը կարող է տեղավորել ավելի քան 250 այցելու:

«Գագարի Մոտ» ռեստորանահյուրանոցային համալիր՝  Ձեր հեքիաթային հանգիստը չքնաղ Սևանի ափին:

«Գագարի Մոտ»` իմացեք  համեղ ձկան հասցեն:

Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան, Երևան-Սևան ավտոմայրուղու 60-րդ կիլոմետր (թերակղզու հարևանությամբ)

Հեռ.`(+374-261)60909 (բջջ.) ,( +374-93,91)357711 (բջջ.)

http://gagarimot.ru/

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն