«ՍԵԴԱՐԱ» ընկերություն` հուսալիություն, որակ ու վստահություն

Sequence 01_5

«ՍԵԴԱՐԱ»  ընկերություն: Հիմնադրվել է 1998 թվականին: Հիմնական մասնագիտացումը` ցածրավոլտ մալուխների ու հաղորդալարերի արտադրություն, ինչպես նաև բարձրավոլտ մալուխների ներկրում: Ապահովված է  սեփական պղնձաձուլարանով: Աշխատում է բացառապես տեղական հումքով` բարձրորակ պղնձով, ինչի շնորհիվ էլ թողարկում ամուր և երկարադիմացկուն արտադրանք:

Sequence 01_4

Ընկերությունում վստահ են` 1 անգամ գնելով «ՍԵԴԱՐԱ»   ապրանքանիշի մալուխներ ու հաղորդալարեր, համագործակցելու ցանկությունը կլինի երկարատև:  Որակը`  գերազանց, գինը` մատչելի տեղական սպառողի գրպանին: «ՍԵԴԱՐԱ»  -ն անգամ մրցակցություն է բռնում եվրոպական արտադրողների հետ: «ՍԵԴԱՐԱ»   տեսականին լայնորեն կիրառվում է ամենուր` կենցաղից  մինչև խոշոր կառույցներ ու ընկերություններ:

 

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին  «ՍԵԴԱՐԱ»   ընկերությունը ցածրավոլտ մալուխների ու հաղորդալարերի մեծ ընտրանիով էր ներկայացել:  Ազնվություն արտադրության մեջ ու սպառողի հանդեպ` շուկա հանելու լավագույնն ու որակյալը: Որդեգրելով այս գործելաոճը, «ՍԵԴԱՐԱ»   ընկերությունը տարիների ընթացքում դարձել է հայտնի ու հուսալի տեղական արտադրող, որին վստահում են  շուկայում: Որակյալ արտադրանքի  գիտակները, բարեբախտաբար, տարբերում են հուսալին ու որակյալը և համալրում «ՍԵԴԱՐԱ»  -ի մշտական գործընկերների շարքերը, որոնք գնալով ավելանում են:

Sequence 01_7

Sedara

Շուկայում օրեցօր ավելանում են տեղական արտադրողները: Որակի հարցում, սակայն, քչերն են հետևողական: «ՍԵԴԱՐԱ»  -ն գնահատելով իր շուրջ 20 ամյա գործունեությունը չափազանց խստապահանջ է սեփական արտադրանքի որակի ու հեղինակության հարցում: Ավելին` ցածրավոլտ մալուխների ու հաղորդալարերի արտադրությամբ չսահմանափակվելով, «ՍԵԴԱՐԱ»  -ն նախաձեռել է նաև  պաշտպանիչ, ճկուն խողովակների արտադրություն, որոնցով անցնելով, հաղորդալարերը շատ ավելի  ապահով են: Պաշտպանիչ այս խողովակները  հատկապես պահանջված են զանազան ենթակառուցվածքների ձևավորման մեջ:

«ՍԵԴԱՐԱ»  ընկերություն` հուսալիություն, որակ ու վստահություն:

Երևան, Ալեք Մանուկյան 23/1

Ռոստովյան 9/11

Հեռ.`(+374 10 ) 57 07 33 , 43 07 75

          (+374 60 ) 53 07 72 , 51 07 72  

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն