«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու արվեստ

 10968540_774837499274781_7471756793975484215_n

Հայկական խաղողագործության ու գինեգործության հինավուրց ավանդույթների լավագույն շարունակող «ՎանԱրդի» ընկերություն: Տեղակայման վայրը՝ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ: Հայկական շուկայում է 2014-ի նոյեմբերից: Ամիսների կենսագրություն և արդեն ճանաչելի անուն ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան գինեսերների շրջանում:   Հայկական գինու կախարդական հատկությունները ամփոփել նոր փիլիսոփայության մեջ ու հրամցնել ոչ միայն գիտակ, այլև քմահաճ քիմքի:  Այս առաքելությամբ է «ՎանԱրդի»   բրենդի հայկական գինաշխարհում:

 

van-ardi_logo

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին իր գինեփնջով համտեսի էր  հրավիրել «ՎանԱրդի» ընկերությունը՝ հայոց գինին տեղի ու դրսի սպառողներին ու գործարարներին  ներկայացնելու, հայկական գինեգործության  զարգացումը խթանելու, արտաքին  շուկայում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը նպաստելու,  արտահանման ծավալների աճն ավելացնելու, ինչպես նաև նոր գործընկերներ բացահայտելու ցանկությամբ:

Ընկերության անվան ընտրությունը պատահական չէ: Հին հայկական Վանի թագավորության հեղինակավոր գինեգործական ավանդույթներին նոր շունչ ու  վերածնունդ հաղորդելու  բարի մղումը, որով առաջնորդվում է «ՎանԱրդի»  ընկերությունը, ամրապնդել հայկական գինու համբավը ողջ աշխարհում:

IMG-20140510-00725

 

Գինու և խաղողի հանդեպ մասնագիտական հետաքրքրությունը Վարուժան Մուրադյանը բացահայտել է դեռևս 15 տարի առաջ՝ Միացյալ Նահանգներում բնակվելու տարիներին: Կալիֆորնիայի գինեգործական շրջանները նրա հիմնական հետաքրքրության վայրն էին, ուր հետևում էր խաղողի աճին ու գինու հասունացմանը: Վերջապես որոշեց նման մի ծրագիր կյանքի կոչել  հայրենիքում: Մասնագիտական մոտեցում՝ խաղողի յուրաքանչյուր  տեսակի հանդեպ՝ սկսած տեղանքի ու հողի մանրակրկիտ ուսումնասիրությունից մինչև արդեն խաղողի տեսակներ, որոնք իրավամբ հանդիսանում են  ՎանԱրդիի զարդը:  «ՎանԱրդի» պիտակով անդրանիկ գինին՝ շշալցված  2014-ին, միանգամից սիրվեց գինու սիրահարների ու գինին գնահատողների կողմից:

VVVVVVVVV

Հայկական գինեգործության պատմությունն ու  հարուստ ավանդույթները միահյուսվում են

«ՎանԱրդի» բրենդի շշալցված գինիներում և հասնում սպառողին արդեն հասունացած ու խոհուն գինու տեսքով:

Շաղկապել  հայկական գինեգործության հազարամյակների հարուստ փորձն ու զբոսաշրջային աշխարհը,  հրամցնել Հայաստան եկող զբոսաշրջիկին 5000ամյա պատմություն ունեցող երկրի լավագույն գինին, նպաստել հայոց ոսկեվազ խաղողի՝  իրավամբ Հայաստան աշխարհի ներկայանալի բրենդի հանրայնացմանը:

IMG_8029 IMG_8093 IMG_8096

«ՎանԱրդին» հավակնում է նման համարձակ նախաձեռնությամբ հանդես գալու և դառնալու գինու տուրիզմի առաջամարտիկը մեր երկրում:

 

Հայոց արևահամ խաղողից պատրաստված  աստվածային  ըմպելիք, որ ամբարում է հայրենի հողի հզոր ու կենարար ուժը: Իսկական գինու գիտակը  գոնե մեկ անգամ պետք է համտեսի ՎանԱրդի՝ նորովի բացահայտելու հինավուրց հայկական գինու խորհուրդն ու ջերմացնող ուժը:

«ՎանԱրդի»՝  նրբագեղ գինու չափանիշ:

Հեռ.` +374 94535050

 

www.vanardi.com

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն