ՎԱՐԻԿՈԶԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ 5 ՄԻՋՈՑ


Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը բավականաչափ լայն տարածվածություն ունի։ Հաճախ խուսափելով վիրահատությունից՝ շատերը երկար ժամանակ կատարում են տարատեսակ գործողություններ և բազում դեղորայքային բուժումներ։ Սակայն վարիկոզ լայնացած երակների խնդիրն ամբողջ աշխարհում մեկընդմիշտ լուծվում է վիրահատական միջամտությամբ։
Այսօր ՀՀ-ում հասանելի են բոլոր ժամանակակից և լայն տարածում ստացած վիրահատությունների տեսակները։

1⃣ Ներերակային լազերային կոագուլյացիան ներանոթային ջերմային մեթոդներից մեկն է, որը հնարավորություն է տալիս փակել վարիկոզ լայնացած երակները լազերային սարքի միջոցով։

2⃣ Ներերակային ռադիոալիքային աբլյացիան նույնպես ջերմային մեթոդներից է։ Լազերային մեթոդի հետ համեմատած՝ հիմնական առավելությունն այն է, որ տվյալ դեպքում ջերմության աստիճանն ավելի ցածր է և երակի շրջակա հյուսվածքներն ավելի քիչ են ենթարկվում ջերմային փոփոխությունների։

3⃣ Մեխանոքիմիական օբլիտերցիայի ժամանակ վարիկոզ լայնացած երակի մեջ անց է կացվում հատուկ կաթետեր, որը միաժամանակ ներսից վնասում է անոթի պատը,և ներարկվում է սկլերոզանտ (հատուկ նյութ, որի շնորհիվ երակի պատերը կպնում են իրար)։ Ջերմային մեթոդների համեմատ առավելությունն այն է, որ տվյալ միջամտության ժամանակ չեն կատարվում կտրվածքներ և անզգայացման անհրաժեշտություն չկա։

4⃣ Բիոսոսնձի կիրառում, որն այսօր ամենաժամանակակից և ատրավմատիկ միջոցն է։ Բիոսոսինձը ներարկվում է վարիկոզ լայնացած երակի լուսանցք և սոսնձում երակը ներսից։ Այս վիրահատության ժամանակ նույնպես կտրվածքներ և անզգայնացում չի արվում։

5⃣ Մինիֆլեբէկտոմիա, որի ժամանակ փոքր անցքերի միջոցով հեռացվում է վարիկոզ լայնացած երակներ։ Մեթոդի առավելությունն այն է, որ գրեթե բոլոր նշված վիրահատությունների ժամանակ էլ մինիֆլեբէկտոմիան կարող է կիրառվել որպես օժանդակ միջոց։
Բոլոր 5 միջամտություններն էլ օժտված են բարձր արդյունավետությամբ, կարճ հետվիրահատական շրջանով և գերազանց կոսմետիկ արդյունքով։ Նշված յուրաքանչյուր միջամտության կիրառումը ունի հստակ ցուցումներ՝ առավել էֆեկտիվ և արդյունավետ լինելու համար։
‼️Խնդիրների դեպքում դիմեք մասնագետին` Լևոն Մանուկյանին:🧰👨‍⚕️

📞 +374 94 30 50 75
🔽 Վ. Ավագյանի անվան ԲԿ, Մոսկովյան 15

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն