«Վենջ Հոլդինգն» ապացուցեց, որ ոլորտում ընկերությունը մեծ ներդրում ունի

_MG_9892

_MG_9888

_MG_9889

_MG_9908

_MG_9903

«Վենջ Հոլդինգ»  ընկերությունը շինարարական ոլորտում, օդամղիչների և օդափոխիչների տեղադրման աշխատանքներում   իր ուրույն տեղն է զբաղեցնում: Ոլորտում՝ երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ընկերությունը դարձել է  որակի և վստահելիության խորհրդանիշ:

«Վենջ Հոլդինգն» իրականացնում է՝ ինժեներական համակարգերի նախագծում, մոնտաժում և սպասարկում, ինչպես նաև կատարում է դիզայներական, ճարտարապետական, կապիտալ շինարարական, կոնստրուկտորային, ներքին հարդարման, վերանորոգման աշխատանքներ:

Կազմակերպությունն  աշխատանքներ է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում՝ ապահովելով հուսալիություն և հարմարավետություն:

«Շինարարություն և ինտերիեր 2017»՝  թվով  10-րորդ  հոբելյանական ցուցահանդեսը, կրկին բացեց իր դռները շինարարական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած ընկերությունների առջև: «Պրոմ Էքսպո»  ընկերությունը այս տարի ևս, հնարավորություն է ընձեռնում այցելուներին և մասնակիցներին տեղեկանալ ոլորտում իրենց գործընկերների նորարարություններին և առաջարկություններին:

«Վենջ Հոլդինգ» ընկերությունն ակտիվ  մասնակցություն ունեցավ «Պրոմ Էքսպո» կազմակերպության՝ «Շինարարություն և ինտերիեր 2017»  խորագրով ցուցահանդեսին: Ունենալով մարդաշատ տաղավար «Վենջ Հոլդինգն» ապացուցեց, որ  ոլորտում ընկերությունը մեծ ներդրում ունի:Ընկերությունը ներկայացել էր սեփական   արտադրանքի թողարկման   նորությամբ և ոչ միայն:

«Շինարարություն և ինտերիեր 2017»   միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի հանդիսավոր  փակման արարողության ժամանակ, ընկերության տնօրեն Սուրեն  Կարապետյանին  հանձնվեց  մրցանակ՝  ցուցահանդեսի  լավագույն մասնակության համար:

 

venge1

venge4

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն