«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»՝ Առաջատարին բնորոշ որակ/New Plast

logo«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ» խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ 2016թ -ի մայիսի 27—29-ը, մասնակցում էին բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ՝Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին ներկայացան ոլորտի նորամուծություններով: Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ:

13266027_743085515831461_8680755870874140935_n2002 թվականին հիմնադրված NEWPLAST ընկերությունը հանդիսանում է պոլիմերային խողովակների առաջատար արտադրողներից մեկը Հայաստանում:  9 տարի առաջ,  առաջինն Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:NewPlast ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ:Դրանք նախատեսված են շինարարական և բարեկարգման  աշխատանքների իրականացման համար:«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրանքի որակը ընկերության հաջողության գրավականն է, իսկ  որակյալ արտադրանք ստանալու հիմնական միջոցներից  մեկը որակյալ հումքն է:Այդ իսկ պատճառով «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» –ն  աշխատում է ոլորտում  մասնագիտացած   և աշխարհի առաջատար ընկերությունների հետ:

2011թ-ին   NEW PLAST ընկերությունը  հիմնադրեց ևս մեկ ընկերություն՝ GRP Systems, որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար:Մատչելի գին, մոնտաժային աշխատանքների արագություն, խողովակների թեթև քաշ, վերանորոգման աշխատանքների հեշտություն, ցանկացած այլ տիպի խողովակաշարերի հետ համակցում, GRP Systems ընկերությունը լուծում է այս բոլոր խնդիրները:«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»  ընկերությունն ամեն ինչ անում է իր հաճախորդների հարմարավետության համար:Ընկերությունը իր հաճախորդին է ներկայանում կաթիլային ոռոգման համակարգերով:Ձեռք բերեք ցանկացած տեսակի բուսականության համար նախատեսված որակյալ խողովակներ՝ մատչելի գներով: Ընկերության  լաբորատորիան համալրված է արտասահմանյան առաջատար ընկերությունների արտադրության նորագույն, և Հայաստանում  եզակի  սարքավորումներով:Այստեղ կատարվում են խողովակների որակի ստուգման շատ կարևոր փորձարկումներ: Դրանց  շնորհիվ բացահայտվում են արտադրանքի նույնիսկ ամենաաննշան թերությունները: Լաբորատորիան  համագործակցում է մի շարք երկրների գիտական կենտրոնների և նեղ մասնագիտացված ձեռնարկությունների հետ:

1.Պոլիէթիլենային խողովակներ ջրամատակարարման համար՝ 20-250 մմ տրամագծերով:

2.      Պոլիէթիլենային խողովակներ գազամատակարարման համար՝ 20-250 մմ տրամագծերով:

3.      Պոլիէթիլենային խողովակներ ոռոգման և կաթիլային ոռոգման համակարգերի համար՝ 16-63 մմ տրամագծերով:

4.      Մետաղապլաստե խողովակներ՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման համար՝ 16-63 մմ տրամագծերով:

5.      Պոլիպրոպիլենային խողովակներ՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման համար՝ 20-63 մմ                        տրամագծերով:

6.      Ջերմակայուն պոլիէթիլենից՝ PERT-ЕVOH խողովակներ՝ տաք հատակ համակարգերի համար՝ 16-20 մմ տրամագծերով:

7.      Պոլիվինիլ քլորիդից խողովակներ՝  կոյուղային և օդատար համակարգերի համար՝ 50-200 մմ տրամագծերով:

8.      Ապակեպլաստե (GRP) խողովակներ՝ 200-2000 մմ տրամագծերով:

NewPlast ընկերությունը խողովակների ամբողջ տեսականու հետ առաջարկում է նաև համապատասխան համակցող դետալների և այլ անհրաժեշտ ապրանքների լայն տեսականի:

«ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ»՝ Առաջատարին բնորոշ որակ:

11174466_1578854245730526_7600389475068436634_o

11021253_1554762748139676_3282414152944708682_n

12508936_1680652738884009_302215592640832364_n

12809522_465396076999694_3915382378118943246_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն