«ՎետԼայն» անասնաբուժական կլինիկա` շուրջօրյա բուժօգնություն Ձեր չորքոտանուն

1900321_703953066301998_2097263697_oՄենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք: խնամքի, բուժման ու հոգատարության կարիք ունեն մեր չորքոտանի բարեկամները նույնպես, ինչպես ևս մարդիկ: Ձեր կենդանու խնամքի և բուժման հետ կապված մտահոգություններն այլևս անցյալում են, քանի որ Ձեր կողքին է <ՎետԼայն» անասնաբուժական կլինիկան: Հուսալի և որակյալ անասնաբուժական ծառայություններ՝ «ՎետԼայն»-ից: Կլինիկան Ձեր սիրելի կենդանիների լավագույն բարեկամն է, որ օգնության կհասնի շատ արագ և օպերատիվ՝ մատուցելով անասնաբուժական ծառայությունների լայն սպեկտր: Կլինիկայի անձնակազմը՝ համալրված բարձրակարգ մասնագետներով, ձգտում է ոչ միայն պահպանել և բարելավել Ձեր կենդանու առողջությունը, այլև կլինիկա յուրաքանչյուր այցելությունը դարձնել հաճելի ու օգտակար:

11050178_915836125113690_8306016317039332125_n

Վետլայնի մասնագետները ջանում են առավելագույնս ջերմ ու հարմարավետ միջավայրում սպասարկել յուրաքանչյուր չորքոտանի հաճախորդի: Գիտական հետազոտությունները վաղուց են ապացուցել, որ կենդանիները մարդկանց նման նույնպես կարող են կարոտել ու տառապել, հիվանդանալ ու թուլություն զգալ: Ի տարբերություն մարդկանց, ովքեր կարողանում են բացատրել իրենց անհանգստության պատճառն ու ու նկարագրել ցավող տեղը, կենդանիների լեզուն հասկանալը շատ ավելի բարդ է ու պահանջում է բարձր մասնագիտական որակներ: Այս հարցում, սակայն, դուք կարող եք բացարձակ անհոգ լինել, որովհետև <Վետլայն> անասնաբուժական կլինիկայում Ձեր սիրելի չորքոտանուն կհասկանան հեշտությամբ: Կարճ ժամկետում, ճիշտ ախտորոշման շնորհիվ, կկարողանան պարզել ձեր սիրելի կենդանու տկարության պատճառն ու վերադարձնել նրան աշխուժությունը: Վետլայն> անասնաբուժական կլինիկայի բարձրակարգ մասնագետ-անասնաբույժները կվերադարձնեն կենդանու նախկին հանգիստ քունն ու խաղուն հայացքը: Ձեր սիրելի կենդանուն կճանաչեք միանգամից: Հիրավի, տիրոջ համար լավագույն նվերը սիրելի կենդանու առողջությունն է: <Վետլայն> անասնաբուժական կլինիկայում հոգում են, որ Ձեր կենդանին Ձեզ մշտապես դիմավորի առույգ կենսավիճակով: Դիմելով <Վետլայն> անասնաբուժական կլինիկայի մասնագետներին, դուք կստանաք համալիր օգնություն: Միայն մասնագիտական անասնաբուժական կլինիկայում, հագեցած անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով, բարձրակարգ մասնագիտական թիմի միջամտությամբ Ձեր կենդանու խնդիրը լուծում կստանա: Հոգատար տերը գիտի՝ ինչ է անհրաժեշտ իր սիրելի կենդանուն: Պարբերաբար անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանալով՝ Դուք ապահովագրում եք Ձեր կենդանուն՝ հոգ տանելով նրա լավ ինքնազգացողության մասին: Ցանկացած խնդրի դեպքում դիմեք «ՎետԼայն» անասնաբուժական կլինիկա և կստանաք որակյալ ծառայություն:

 

11794258_988278887869413_6050498731551338181_o

Անհրաժեշտության դեպքում, կլինիկայի մասնագետները պատրաստ են Ձեր սիրած կենդանուն ցուցաբերել շուրջօրյա օգնություն: Կլինիկայի բժիշկները կանցկացնեն կանխարգելիչ զննումներ և հակամակաբուծական մշակում, կիրականացնեն անհրաժեշտ պատվաստումներն ու ի հայտ կբերեն թաքնված հիվանդությունները: Վետլայնի բժիշկներն իրականացնում են ցանկացած անասնաբուժական պրոցեդուրաներ, այդ թվում և բարդ վիրաբուժական միջամտություններ: Յուրաքանչյուր կենդանուն՝ անհատական մոտեցում: Կլինիկայի մասնագետները պարբերաբար որակավորվում են ոլորտի ռուսական և արտասահմանյան առաջատարների մոտ: Վետլայն՝ մեր հաջողության գրավականը մեր չորքոտանի հաճախորդների վստահությունն է <Վետլայն>՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ձեր կենդանու հետազոտման և բուժման համար:

 

Անասնաբուժական կլինիկա «ՎԵՏԼԱՅՆ»
Երևան, Կոմիտաս 6

Հեռ. 010/011 27 99 99

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն