Վերականգնողական  ստոմատոլոգիայի ազգային 2-րդ կոնգրեսը բարեգործական  էր

Նոյեմբերի 3-ին Երեւանում  Stomline dental clinic-ի  և Dental Boutique-ի նախաձեռնությամբ  իր աշխատանքները  սկսեց վերականգնողական  ստոմատոլոգիայի ազգային 2-րդ կոնգրեսը:  Երկօրյա համաժողովին մասնակցում էին  ատամնաբուժության ոլորտի առաջատար ու փորձառու մասնագետներ Հայաստանից, Արցախից եւ արտերկրից: Համաժողովի անցկացման առաջին օրը Երեւան ժամանած հայ եւ արտասահմանցի լավագույն մասնագետները  հանդես եկան զեկուցումներով, բժիշկ-ստոմատոլոգներին ներկայացրեցին իրենց առաջավոր փորձը և  ոլորտում կիրառվող նորարարական մեթոդները:

Իրենց խոսքում ներկաները  արդյունավետ համարեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, որը արագ տեմպերով առաջ ընթացող  բնագավառի զարգացումներիի համար նոր ուղենիշներ է նախանշում՝ նպաստելով  իրականացվող ծառայությունների որակի էապես բարձրացմանը:

Նոյեմբերի 4-ին՝ համաժողովի  աշխատանքային երկրորդ օրը  գործնական բնույթ  էր կրում: Ատամնաբույժները հնարավորություն ունեցան  մասնակցելու  ճանաչված ու պրոֆեսիոնալ մասնագետների վարպետաց դասերին,  գործնականում ծանոթանալու  նրանց հաջողված  փորձին:

Հավելենք, որ համաժողովը բարեգործական  բնույթ էր կրում և միջոցառման շրջանակում հավաքված ֆինանսական  միջոցները  կտրամադրվեն   «Հայ» ասոցիացիա հիմնադրամի «Հայ մանուկ» ծրագրին, որը  զբաղվում է արտամարմնային բեղմնավորման հովանավորությամբ: Համաժողովից ստացված գումարների շնորհիվ անպտղությամբ տառապող  ֆինանսապես ոչ ապահով զույգերը կկարողանան իրականացնել իրենց կյանքի երազանքը: «Շատ կարևոր  է, որ այս մարդասիրական քայլին մասնակցում են հենց բժիշկները: Համաժողովի կազմակերպիչներին ու ներկաներին շնորհակալություն եմ հայտնում այն մանուկների կողմից, որոնք պետք է լույս  աշխարհ գան, եւ այն  զույգերի անունից, որոնք առաջիկայում կվայելեն ծնող դառնալու բերկրանքը»,-նշեց  «Հայ» ասոցիացիա հիմնադրամի նախագահ  Տիգրան Հովհաննիսյան-Հակոբյանը:

 

Բոլոր լուսանկարներն  ԱՅՍՏԵՂ․․․

Տեսանյութը՝ ՇՈԻՏՈՎ… www.hayacq.am

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն